Main content

AJ

Կենտրոնական ընտրական հանձնաժողովն այժմ ամփոփում է 38 տեղամասային ընտրական հանձնաժողովներից ստացվող տվյալները։ Այս մասին 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԿԸՀ նախագահի մամուլի քարտուղար Հերմինե Հարությունյանը՝ ի պատասխան հարցի, թե կա՞ն վերահաշվարկի դիմումներ։

Նշենք, որ դեկտեմբերի 10-ին, ժամը 14:00-ին ավարտվել է դիմումների ներկայացման ժամկետը:

Հարցերին՝ նոր ԱԺ-ն քանի՞ պատգամավոր կունենա, և ե՞րբ կկայանա ԱԺ առաջին նիստը, Հ.Հարությունյանը հորդորեց սպասել մինչև ընտրությունների արդյունքների ամփոփումը, որ տեղի կունենա քվեարկությունից հետո՝ 7-րդ օրը: Դիտարկմանը, որ առաջին նիստի օրվա տարբեր հաշվարկներից մեկով այն ընկնում է հունվարի 7-ին, հնարավո՞ր է՝ այդ օրը կայանա նիստը, Հ.Հարությունյանը կրկին հորդորեց սպասել։

«Հաշվարկ չենք արել, դա կարվի քվեարկության արդյունքների ամփոփումից հետո։ Երբ կորոշվի, կհայտարարենք, կտեղեկանաք»,- ասաց Հ.Հարությունյանը։

Մամուլում պատգամավորների թվի վերաբերյալ շրջանառվող տարբեր հաշվարկները, նրա խոսքով, միայն վարկածներ են, ԿԸՀ-ն դեռ ոչինչ չի հաշվել։

Նշենք, որ ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի համաձայն՝ Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին։

Add comment