Main content

IMG 3182 infoՍիրելի՛ հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Ամանորի և Սուրբ Ծննդյան տոների կապակցությամբ: Թող 2019 թվականը իր հետ բերի  խաղաղություն, լավատեսություն ու բարեկեցություն: 

Ամփոփելով 2018 թվականը, վստահաբար կարող ենք ասել, որ այն մեր համայնքի համար  ձեռքբերումների ու բազմաթիվ ծրագրերի իրականացման տարի էր: Կյանքի կոչվեցին գյուղատնտեսական,  սոցիալ-տնտեսական և մշակութային բազմաթիվ ծրագրեր: Անցնող տարին ևս մեկ անգամ ապացուցեց, որ մեր գլխավոր ուժը միասնականությունն ու համախմբվածությունն է, ինչի շնորհիվ կարողանում ենք դիմակայել ժամանակի  բարդ ու դժվարին մարտահրավերներին:
Սիսիանի համայնքի հարգելի բնակիչներ,   գալիք տարում ևս մեր աշխատանքային գործունեության հիմքում լինելու է ձեր բարեկեցիկ կյանքի ապահովումն ու համայնքի բոլոր  բնակավայրերի համընթաց զարգացումը: 
Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս Ամանորը՝ մաղթելով հանդուրժողականություն ու  կամեցողություն:
Թող խաղաղ լինեն մեր սահմանները, թող հզորանա մեր երկիրն ու թող որ բոլորիս ընտանիքներում թևածի  սերն ու երջանկությունը:

Շնորհավոր Ամանոր և Սուրբ Ծնունդ:

Add comment