Main content

IMG 3295 копияԱմանորի նախօրեին Ձմեռ պապիկներն ու մուլտհերոսները Սիսիանի համայնքապետարանի կողմից պատրաստված նվերներն ու համայնքի ղեկավարի բարեմաղթանքները փոխանցեցին  պատահական անցորդ փոքրիկներին:

Զարդարված մեքենան, ուրախ երաժշտությունն ու աշխույժ ձմեռ պապիկները գրավեցին բոլորի ուշադրությունը՝ ժպիտներ պարգևելով ոչ միայն փոքրիկներին այլ նաև մեծերին: Երեխաները ստացան իրենց նվերները, լուսանկարվեցին սիրելի հերոսների հետ, պարեցին, ուրախացան: 

Հատուկ այցելություն կատարվեց Սիսիանի բժշկական կենտրոն, որտեղ, բուժվող փոքրիկներից բացի, իրենց առաջին Ամանորի առաջին նվերները ստացան նորածինները: Նրանց թվում նաև քառասունվեցամյա տիկին Արմեդայի չորրորդ բալիկը:
Ձմեռ պապիկներն ու մուլտհերոսները այցելեցին նաև Առաքելյանների բազմազավակ ընտանիքին.<Մայրիկի մահից հետո երեխաները առաջին անգամ են ժպտում>,- ասաց փոքրիկների տատիկը, ով բոլորիս նման անչափ հուզված էր:
Հատուկ այցելություն էր նախատեսվել նաև զինվորական հոսպիտալում բուժվող  ժամկետային զինծառայողներին:
Տոնական ուղևորությունն ամփոփվեց որոշ բնակավայրեր կատարած անակնկալ այցելությամբ:
ՄԱՆՐԱՄՍՆԵՐԸ՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Add comment