Main content

IMG 4761Հունվարի 29 –ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի մոտ քաղաքացիների ընդունելություն էր:

Մասնակցեցին նախապես գրանցված 77 քաղաքացիներից 44-ը: Համայնքի ղեկավարին հիմնականում դիմել էին աշխատանքի տեղավորման, դրամական աջակցության,  բնակարանային պայմանների բարելավման, առողջական և սոցալական այլ հարցերի լուծման խնդրանքով:IMG 4755 Աշխատանքի տեղավորման խնդրանքով եկածներից  շատերը բարձրագույն կրթություն ունեցող երիտասարդ կանայք էին , նրանցից ոմանք  աշխատանքով ապահովված են, սակայն  փնտրում են  ավելի բարձր աշխատավարձով աշխատանք: IMG 4786IMG 4789Առողջական խնդիրներով դիմած քաղաքացիներից ոմանց համայնքի ղեկավարը նախկինում ևս օգնել է, նրանք նորից դիմել էին կրկնակի բուժման նպատակով: Բնակարանային պայմանների բարելավման նպատակով դիմած քաղաքացիներից  ոմանք խնդրեցին շինանյութ տրամադրել: IMG 4769IMG 4794IMG 4774Համայնքի ղեկավարը  ծանոթացավ ընդունելության եկած բոլոր քաղաքացիների խնդիրներին: Որոշ հարցեր տեղում դրական լուծում ստացան, իսկ որոշ հարցերի լուծման համար ժամանակ կպահանջվի:IMG 4796

Add comment


1