Main content

Հասարակություն

Սիսիանի պետական քոլեջի այս տարվա շրջանավարտների համար հուլիսի 12-ը տոնական և շատ սպասված օր էր: Երկուսից  չորս տարվա ուսումնառությունից հետո, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում, հանդիսավոր կերպով, նրանց հանձնվեցին ավարտական դիպլոմներ:

Հուլիսի 7-ին, հանդիսավոր կերպով, միջնակարգ կրթության գերազանցության ատեստատները ստացան Սիսիանի ավագ դպրոցի 15 մեդալակիրները: Միջոցառմանը մասնակցում էին Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Վարդան Իվանյանը և Սիսիանի գնդի հրամանատար Սմբատ Գրիգորյանը: Ատեստատները տնօրենի հետ միասին հանդիսավոր հանձնեց քաղաքապետ Ա. Սարգսյանը: Միջոցառումը հետաքրքիր էր և լի գեղեցիկ անակնկալներով:
Բարի՛ երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ:

ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ

Մանկան անկեղծ ծափ ու ծիծաղ, երջանիկ ժպիտներ, զարդարված փողոցներ, հունիսի մեկ՝ երեխաների պաշտպանության միջազգային օր: Հունիսի 1-ի առավոտյան Սիսիանում ակտիվ եռուզեռ էր՝ տիրում էր տոնական  բարձր տրամադրություն: Համայնքապետարանի և ենթակառույցների աշխատակիցները ջանք ու եռանդ չէին խնայում հրապարակին  տոնական տեսք և երեխաներին հեքիաթային օր պարգևելու  համար: 

ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը /USAID/  և խաղաղության կորպուսն այս տարի նշում են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2017» խորագիրը կրող միջոցառումները մեկնարկել են հուլիսի 1-ին և անց են կացվել Հայաստանի յոթ քաղաքներում, վերջին կանգառը Սիսիանն էր: 

Սիսիանի Ազատամարտի հրապարակում միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Արցախյան գոյամարտում հերոսաբար ընկած քաջամարտիկ Վուրգ Ոսկանյանի ծննդյան տարեդարձին: Միջոցառման ընթացքում խոսվեց Հայաստանի առաջին Հանրապետության մասին, որտեղ ներկայացվեց, որ հայ ազգն անհաղթելի է, հայ ժողովուրդն՝ անպարտելի:

Հուլիսի 7-ին Սիսիանում մեկնարկեց ամառային զորակոչը: Հայկական զուռնա դհոլի ոգևորող հնչյունները զինկոմիսարիատի բակում համախմբել էին  որդիներին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ճանապարհող ծնողներին, հարազատներին: Նրանց կողքին էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի աշխատակիցները:  Նորակոչիկները՝  հպարտ և ինքնավստահ, թաքցնելով հուզմունքը, հրաժեշտ էին տալիս հարազատներին ու միաժամանակ ընդունում շնորհավորանքներ, բարեմաղթանքներ: Օդում թևածում էր հպարտությունը, խռովքն ու կոկորդում քարացած հուզմունքը, որը մեկ բառով կոչվում է մայրական սեր:

Դպրոցական վերջին զանգը երկար ղողանջեց Սիսիանի ավագ դպրոցում:  Մեծ կյանք մտնելու ժամանակն է: Կավճոտ գրատախտակը, մանկական խենթությունները, հերթապահության ցուցակն ու դասասենյակները մի տեսակ թախծում են այդ օրը. հրաժեշտ են տալիս տարիներ շարունակ նույն սեղանի մոտ նստած աշակերտներին, անհոգ ու զվարթ ծիծաղը նրանք թողնում են դպրոցում ու մնաս բարով ասում սիրելի դարձած դպրոցին:

 

Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում չորս օր շարունակ մանկական տոն էր, բեմում էին նախակրթարանների ավագ խմբի սաները` հրաժեշտի ինքնատիպ և յուրօրինակ հանդեսներով: Թե դաստիարակները,  թե ծնողները և թե մշակույթի կենտրոնի աշխատակիցները արել էին հնարավոր ամեն ինչ միջոցառումները իրական տոն դարձնելու համար: Ավարտական հանդեսներին ներկա էին նաև համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ:
Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Պարգև քահանա Զեյնալյանի տերունական աղոթքով և երեխաներին ուղղված օրհնության խոսքերով հունիսի 27-ին մեկնարկեց միջոցառումների շարքը: Ավարատական ելույթներով հանդես եկան չորս նախակրթարանների 131 սաներ:

Մայիսի 10-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կայացավ հանդիպում առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցած և մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների և  նրանց ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սյունիքի  մարզպետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, ինչպես նաև  դպրոցների տնօրեններ և այդ ոլորտի ներկայացուցիչներ: 

Հունիսի 21-ին,Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բուժաշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառում: Հրավիրված էին Սիսիանի տարածաշրջանի բուժհիմնարկների աշխատակիցներ՝ բժիշկներ, բուժաշխատողներ: Օրվա խորհուրդը առիթ էր ևս մեկ անգամ հայացք ուղղելու բժշկի անձնվեր, պատասխանատու աշխատանքին, փառաբանելու և գովերգելու ամենամարդասիրական մասնագիտությունն ընտրած անձանց՝ բժիշկներին: Տոնական երեկոն սկսվեց Սյունիքի մարզպետ ՎահեՀակոբյանի շնորհավորական ուղերձով, որը ներկայացրեց մարզպետի օգնական Անի Գրիգորյանը:  Ներկաներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը:  Նա իր խոսքում բարձր գնահատեց բժշկի դերն ու նվիրումը թե խաղաղ և թե պատերազմական իրավիճակներում:  

1992թ-ին, երբ աշխարհը նշում էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, մեր օրացույցում մայիսի 9-ը նշանավորվեց նոր հաղթանակով: Մայիսի 8- գիշերը, հայկական զորքը մտնում է Շուշի, որտեղ մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: <<Հարսանիք լեռներում>> օպերացիան հաջողված էր, հաղթանակը մերն էր…