Հասարակություն
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Օգոստոսի 11-ին, երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ, Սիսիանի Իմփաքթ ոչ ֆորմալ կրթական ակումբը «Բացահայտիր Սիսիանը» համայնքային ծառայության ուսումնական ծրագրի շրջանակներում, Վորլդ Վիժն կազմակերպության և Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ, կազմակերպել էր խաղ-մրցույթ: Մրցույթի նպատակն էր Սիսիանի տարածաշրջանում բնակվող երեխաներին, երիտասարդներին ծանոթացնելու Սիսիանում գտնվող հուշարձանների, արձանների, կիսանդրիների գտնվելու վայրի և պատմության հետ:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանում սովորող Էդգար Պողոսյանը առաջարկում է դպրոցական զանգի իր տարբերակը: «Clever Sentry» (խելացի ժամապահ). այսպես է կոչվում Էդգարի ստեղծած դպրոցական զանգի ավտոմատացված համակարգը:
Թե ինչով է տերբերվում «Clever Sentry»-ն դպրոցական այլ զանգերից, Globnews.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով համակարգը ստեղծող Էդգար Պողոսյանի հետ:
1- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները:
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ տարվա ընթացքում հաջողվել է հիմնականում ապահովել մարզպետարանի աշխատանքային ծրագրով և մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարումը: Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել մարզի 72 համայնքներին` զարգացման ծրագրերի մշակման և ընդունման գործընթացում: Սյունիքի մարզում 2016 թվականին երկու փուլով իրականացվել են վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվել են 5 խոշորացված համայնքներ՝ Տաթև, Գորիս, Տեղ, Մեղրի և Գորայք: 2017-ին կազմավորվել է 3 նոր համայնք՝ Կապան, Քաջարան և Սիսիան կենտրոններով, որոնց մեջ ներառվելու է 67 համայնք:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հերթական անակնկալը սիսիանցիների համար. Երիտասարդության օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում, օգոստոսի 8-ին «Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի» նախաձեռնությամբ, Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվել էր բացօդյա կինոդիտում: Միջոցառումը նորություն էր և պատահական չէ, որ ոչ միայն երիտասարդությունը այլև մեծերն ու փոքրերը մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ արձագանքեցին նախաձեռնությանը:
1
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
«Հայաստանը բոլորի համար դարձնել գրավիչ և հարմարավետ». ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Մաքուր Հայաստան» ծրագրի կարգախոսն է: Ծրագրի շրջանակներում կազմակերպված առաջին համապետական շաբաթօրյակը մայիսի 27-ին էր, իսկ երկրորդը՝ հուլիսի 29-ին:
Սիսիանի համայնքապետարանում շաբաթօրյակի նախապատրաստական աշխատանքները սկսվել էին օրեր առաջ, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ քննարկվել և աշխատանքային հստակ ծրագիր էր մշակվել, քաղաքը բաժանվել էր համապատասխան հատվածների, բնակչությունը և շաբաթօրյակի բոլոր մասնակիցները նախապես տեղեկացվել էին, ստեղծվել էին պատասխանատու խմբեր:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Օգոստոսի 8-ին Սիսական գունդը հերթական անգամ համալրվեց ամառային զորակոչի նորակոչիկենրով, ովքեր սպայական կազմի և ծնողների առջև երդվելով անձնվիրաբար ծառայել հայրենիքին, զինվորագրվեցին հաղթական ճանապարհ անցած հայոց բանակին: Ձեռքն առնելով զենքը՝ գալիք երկու տարիների ընթացքում նրանք իրենց պատվախնդիր ծառայությամբ ևս մեկ էջ կավելացնեն Սիսական գնդի հերոսական պատմության մեջ:
Նորակոչիկներից առավել հուզված էին իրենց զավակներին առաջին անգամ զինվորական համազգեստով տեսնող ծնողները:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հուլիսի 20-ին հայրենիքի առջև իրենց պարտքը կատարելու մեկնեց երիտասարդների հերթական խումբը: Օրեր առաջ ընկերներին բանակ ճանապարհող տղաները, այսօր արդեն իրենք են հրաժեշտ տալիս հարազատներին, խորհուրդներ և բարեմաղթանքներ ընդունում նրանցից:
Սիսիանի զինկոմիսարիատում, համաձայն ավանդույթի, տղաներին ճանապարհեցին հանդիսավոր կերպով՝ զինվորական նվագախմբի հնչյունների ներքո: Ճանապարհվելուց առաջ տղաները փոքրիկ զրույց ունեցան Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանի հետ, ով իր հայրական խորհուրդներով ոգեշնչեց և քաջալերեց ապագա զինվորներին:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի համայնքապետարանը իր շուրջն է համախմբել սիսիանցի մի խումբ երիտասարդների, ովքեր մեծ ակտիվությամբ մասնակցում են երիտասարդության օրվան ընդառաջ կազմակերպվող բոլոր միջոցառումներին, երբեմն նաև իրենք դառնում նախաձեռնող և կազմակերպիչ: Գևորգ Թորոսյանը այդ երիտասարդներից մեկն է: Օգոստոսի 5-ին իրականացավ նրա վաղեմի երազանքներից մեկը, իր նախաձեռնությամբ, Սիսիանում առաջին անգամ անցկացվեց «Մեղրի փառատոն»:
1- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Առաջիկա ձմռանը Սիսիանի թիվ 1 նախակրթարանում փայտե վառարաններին կփոխարինի ջեռուցման համակարգը:
«ԱՄՆ-ի Հայրենիք միության» գործադիր մարմնի ֆինանսավորմամբ՝ նախակրթարանում անցկացվել է ջեռուցման համակարգ: Մոտ 6000 դոլլարի ԱՄՆ շրջանակներում կատարված աշխատանքերի արդյունքում՝ շենքն ամբողջովին կապահովվի ջերմությամբ. 4 խմբասենյակ, 4 ննջասենյակ, միջանցքները և խոհանոցը:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Օգոստոսի 2-ին, Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակում, քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Խելք-Խելքի» ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Մրցակցում էին 6 թիմեր հնգական անդամներով: Թիմերով իրենց մասնակցությունն էին բերել Սիսիանի ակտիվ երիտասարդները, Վորլդ Վիժն կազմակերպության Իմփաքթ և Սքայ ակումբի սաները, դպրոցականների Հիսթոջեն թիմը: Անակնկալ էր խաղին ժամկետային զինծառայողների թիմի մասնակցությունը: Խաղը ընթացավ լարված և հետաքրքիր մթնոլորտում:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հոկտեմբերի 1-ից Սիսիանի թիվ 3 մանկապարտեզում կգործի նախակրթարան՝ տարածշրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու նպատակով: Շինարարական աշխատանքները իրականացվում են կրթության և գիտության նախարարության ծրագրերի կենտրոնի նախադպրոցական կրթության միկրոծրագրի շրջանակներում: Նախակրթարանը կաշխատի 4.5 ժամյա ռեժիմով, անվճար սկզբունքով: Երեխաների հավաքագրումը սկսված է, դաստիարակները ընտրվել և համապատասխան վերապատրաստում են ստացել :