Main content

Հասարակություն

Քաղաքի լուսավորության համար «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ն  արդեն մի քանի ամիս է ինչ  մեծածավալ աշխատանքեր է իրականացնում, տեղադրվել են ավելի քան 175 հենասյուներ, նույնքան լուսարձակներ, թե ծայրամասային և թե կենտրոնական հատվածները լիովին լուսավորված են, այդ թվում և բազմաբնակարանային շենքերի բակային հատվածները, որն էլ ավելի շատ է ոգևորել բնակիչներին:  
Քաղաքում լուսավորության աշխատանքներին զուգահեռ տարվում են նաև գազոնների մաքրման և կանաչապատման, ինչպես նաև ամբողջ քաղաքի մաքրման, աղբամանների ավելացման աշխատանքներ: Մոտ օրերս ամբողջությամբ կհիմնանորոգվի  4 շենքերի տանիքներ: Աշխատանքային ողջ ընթացքին ոչ միայն առավել ուշադրությամբ հետևում է  համայնքի ղեկավարը, այլ փորձում է աջակցել և նեցուկ լինել:

2016թ-ի գարունը շատ երազանքներ ու ժպիտներ խլեց: Ապրիլյան քառօրյա պատերազմը անտարբեր չթողեց ոչ մեկին, շատ-շատերը՝ առանց երկմտելու նետվեցին մարտի՝ իրենց  կյանքը զոհաբերելով  հանուն հայրենիքի, այն հայրենիքի, որն ապրել է հազարամյակներ, այն սրտաչափ հողի, որ խաղաղ լինի, որ մերը լինի և հայրենիք լինի մեր երկիրը: 

«Սուրբ Թուխ Մանուկներ» պաշտամունքին էր վերաբերում պատմաբան Թաթուլ Սյունու բանախոսությունը, որը կայացավ Սիսիանի համայնքապետարանի դահլիճում համայնքապետարանի աջակցությամբ: Պատմաբան Թաթուլ Սյունին ինը տարի շարունակ զբաղվել է հայերի էթնոգենեզի ուսումնասիրությամբ, որի ընթացքում նրա համար խիստ կարևորվել է Ուրարտու-Հայաստան կապը և հենց  այդ ընթացքում էլ առաջացել է հետաքրքրություն  առեղծվածային Թուխ Մանուկների պատմության շուրջ: Կատարել է  հետազոտական լուրջ աշխատանք` օգտվելով ազգագրական, պատմական, աշխարհագրական,լեզաբանական աղբյուրներից: Ավելի քան 2,5 տարի աշխատել է այդ մենագրության շուրջ: Արդյունքում եկել է այն եզրահանգման, որ նախաքրիստոնեական այդ պաշտամունքը գալիս է ուրարտական ժամանակներից և նվիրված է հենց ուրարտական արքաներին: Նա գտնում է, որ Մենուա արքան էպոնիմն է ուրարտական դինաստիայի: Նա գտնում է, որ այդ պաշտամունքը զուրկ է կրոններին բնորոշ ընդհանրական սկզբունքներից, ծիսակարգից:

Մարտի 3-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կայացավ հանրային բաց լսումներ 2016 թվականի տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ, որին ներկա էին համայնքապետարանի  և ենթակառույցների աշխատակիցները, ավագանու անդամները, ինչպես նաև համայնքի բնակիչները:

Փետրվարի 27-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում կայացավ  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը, որին  ներկա էին համայնքապետարանի և ենթակառույցների աշխատակիցները, ինչպես նաև համայնքի բնակիչները:  

Հունվարի 6-ին Լոր գյուղի սուրբ Հովհաննես եկեղեցում կատարվեց Սուրբ  Ծննդյան և  Աստվածհայտնության տոնը: Հրաշափառ տոնին իր կարևոր մասնակցությունն ունեցավ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ով համարվում է այս տարվա սուրբ Հովհաննես և սուրբ Գևորգ եկեղեցիների խաչքավորը: Հոգևոր հովիվ , քահանա Տեր Ընծան իր խոսքում նշեց, որ Արթուր Սարգսյանը քաղցր հոգս է վերցրել իր վրա, որն ունի սուրբ նպատակ:


Փետրվարի 13-ը տոն է բոլոր նորապսակների համար: Այդ օրը հայ Առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը: Սիսիանի համայնքը անմասն չմնաց: Սուրբ Հովհաննես եկեղեցում նույնպես կատարվեց Տյառնընդառաջի կարգը: 
Սիսակ Նահապետի անվան հրապարակում անսովոր եռուզեռ էր՝ երաժշտություն, հայկական տարազներով, հայ կնոջը հատուկ հանդերձանքներով մասնակիցներ, ավանդական ուտեստներ, ջահեր, խարույկ, նվերներ, տոնական բարձր տրամադրություն, ահա այսպես էին սիսիանցիները Տիրոջն ընդառաջ գնում:

Դեկտեմբերի 22-ից Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակում անսովոր աշխույժ եռուզեռ էր. տեղադրվում էր ամանորյա տոնածառը, որին սիսիանցիները երկար էին սպասել: Տեղադրվելուց հետո դեկտեմբերի 25-ին, տոնածառի բացման արարողությունն էր, որին ներկա էր գրեթե ամբողջ Սիսիանը: Բնակիչներին նույնիսկ չէր խանգարում  ցուրտ եղանակը::

 

Հունվարի 28-ը հայոց բանակի կազմավորման օրն է: Մեր ամուր ու կայացած բանակն արդեն 25-ամյա երիտասարդ է: Բանակ, որը ձևավորվել է  Արցախյան ազատամարտի օրերին, որը երբևէ չի ծնկել և չի նահանջել:
Այդ օրը Սիսական գնդում ևս տոնական տրամադրությունն էր իշխում: Միտինգը՝  նվիրված հայոց բանակի 25-րդ տարեդարձին, սկսվեց ՀՀ օրհներգով: Այնուհետև եղան ելույթներ, շնորհավորական խոսքեր, պարգևատրումներ: Իրենց խոսքով հանդես եկան փոխգնդապետ Աշոտ Եղիազարյանը, Սիսիանի հոգևոր հովիվ Տեր-Պարգև քահանա Զեյնալյանը և համայնքի ղեկավարը: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մի շարք սպաների և զինվորականների արժեքավոր նվերներ հանձնեց: ՀՀ Պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի, 4-րդ բանակային կորպուսի հրամանատար Վալերի Քոչարյանի, ԵԿՄ վարչության պետ Մանվել Գրիգորյանի և Սիսական գնդի հրամանատար Սմբատ Գրիգորյանի հրամանագրերի համաձայն մի շարք սպաներ և զինվորականներ պարգևատրվեցին կրծքանշաններով, պատվոգրերով և շնորհակալագրերով:

 Տոնական բարձր տրամադրություն, ձմեռ պապիկներ,  ձյունանուշեր, հեքիաթի հերոսներ , նվերներ, ժպիտներ, երգ ու պար,պար,բարեմաղթանքներ,  ծափ ու ծիծաղ, ահա այսպիսինն էր օրը Սիսիանի մանուկների համար: Դեկտեմբերի 23-ին  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանն իր աշխատակիցների հետ եղավ քաղաքի  4 հիմնական դպրոցներում և 4 նախակրթարաններում: Ավելի քան 1800 երեխաների նվերներ բաժանեց: Կրտսեր խմբի երեխաներին նվիրեց նաև փափուկ թելից գործված գուլպաներ: