Հասարակություն

Այսօր հանրապետության բոլոր դպրոցներում ազդարարվեց նոր ուսումնական տարվա մեկնարկը: Սիսիանի տարածաշրջանում այս տարի դպրոց կհաճախեն 403 առաջին դասարանցիներ, նրանցից 213-ը Սիսիան քաղաքի դպրոցների սաները կդառնան:
Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի և համայնքապետարանի աշխատակիցների օրը ևս սկսվեց դպրոցներում:
Մանրամասները՝ տեսանյութում.

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ, կրթության բնագավառի ներկայացուցիչներ.

 Շնորհավորում եմ ձեզ Գիտելիքի, գրի և դպրության օրվա կապակցությամբ։ Սեպտեմբերի 1-ն ազդարարում է ուսումնական տարվա սկիզբը, որը նաև գիտելիքներով հարստանալու, իրական արժեքներ ճանաչելու և նոր նպատակներ կյանքի կոչելու սկիզբ է: Սյունեցին միշտ էլ աչքի է ընկել իր գրագիտությամբ, կրթվածությամբ, փայլուն մտքով և նորարարական գաղափարներով: Պատահական չէ, որ մեր սյունեցիներից շատ շատերը մեծ ձեռքբերումներ և նվաճումներ են ունենում բազմաթիվ օլիմպիադաներում և գիտակրթական մրցույթներում։

 Այս տոնական օրը ջերմագին ողջույն եմ ուզում հղել հատկապես իրենց օժտվածության և տաղանդի զարգացման, գիտելիքների ու ունակությունների ձեռքբերման օջախ առաջին անգամ ոտք դրած մեր երեխաներին՝ մաղթելով անսպառ եռանդ և կենսախնդություն։

 Կրկին անգամ շնորհավորելով բոլորիդ՝ մաղթում եմ արևշատություն և արդյունավետ ուսումնական տարի։

ՀՀ Սյունիքի մարզպետ Վ. Հակոբյան

 ՀՀ ՍՅՈՒՆԻՔԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆ

 

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այսօր  գիտելիքն  ու  կրթությունը  ամենաթանկ կապիտալն ու մարդկային  առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն  են: Պետության  վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է և մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու հայրենասեր, բանիմաց ու կիրթ հասարակության կայացմանը:

Օգոստոսի 31-ին, նոր ուսումնական տարվան ընդառաջ, Սիսիանի համայնքապետարանում հրավիրվել էր խորհրդակցություն՝ համայնքային ենթակայության կառույցների տնօրենների, համայնքապետարանի բաժինների պետերի և աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Քննարկվեցին կազմակերպություններում բնականոն աշխատանքային գործունեությանը խոչընդոտող մի շարք խնդիրներ:

Օգոստոսի 22-ին, Սիսիանի hամայնքապետարանի և զինկոմիսարիատի համատեղ նախաձեռնությամբ, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին 2016թ.ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից սիսիանցի զինծառայողները , ովքեր, թեև արդեն զորացրվել են, բայց անկոտրուն կամքով պատրաստ են ցանկացած պահի կանգնել ի պաշտպանություն հայրենիքի:

«Արծվային թռիչք Սիսիանի երիտասարդներին» խորագիրը կրող միջոցառումով Սիսիանում եզրափակվեց երիտասարդության միջազգային տոնին նվիրված քսանօրյակը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ երիտասարդները Սիսակ Նահապետի անվան հրապարակից ոտքով ուղևորվեցին դեպի Սյունյաց աշխարհի հրաշալիքը՝ Շաքի ջրվեժ: Սա յուրատիպ և անակնկալներով լի օրվա սկիզբն էր միայն:

Օգոստոսի 11-ին, երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ, Սիսիանի Իմփաքթ ոչ ֆորմալ կրթական ակումբը «Բացահայտիր Սիսիանը» համայնքային ծառայության ուսումնական ծրագրի շրջանակներում, Վորլդ Վիժն կազմակերպության և Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ,  կազմակերպել էր խաղ-մրցույթ: Մրցույթի նպատակն էր Սիսիանի տարածաշրջանում բնակվող երեխաներին, երիտասարդներին ծանոթացնելու Սիսիանում գտնվող հուշարձանների, արձանների, կիսանդրիների գտնվելու վայրի և պատմության հետ:

Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանում սովորող Էդգար Պողոսյանը առաջարկում է դպրոցական զանգի իր տարբերակը: «Clever Sentry» (խելացի ժամապահ). այսպես է կոչվում Էդգարի ստեղծած դպրոցական զանգի ավտոմատացված համակարգը:

Թե ինչով է տերբերվում «Clever Sentry»-ն դպրոցական այլ զանգերից, Globnews.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով համակարգը ստեղծող Էդգար Պողոսյանի հետ:

Հերթական անակնկալը սիսիանցիների համար. Երիտասարդության օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում, օգոստոսի 8-ին «Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի» նախաձեռնությամբ, Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվել էր բացօդյա կինոդիտում:  Միջոցառումը նորություն էր և պատահական չէ, որ ոչ միայն երիտասարդությունը այլև մեծերն ու փոքրերը մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ արձագանքեցին նախաձեռնությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Օգոստոսի  8-ին Սիսական գունդը հերթական անգամ համալրվեց  ամառային զորակոչի նորակոչիկենրով, ովքեր սպայական կազմի և ծնողների առջև երդվելով անձնվիրաբար ծառայել հայրենիքին, զինվորագրվեցին հաղթական ճանապարհ անցած հայոց բանակին: Ձեռքն առնելով զենքը՝ գալիք երկու տարիների ընթացքում նրանք  իրենց պատվախնդիր ծառայությամբ ևս մեկ էջ կավելացնեն Սիսական գնդի հերոսական պատմության մեջ:
Նորակոչիկներից առավել հուզված էին իրենց զավակներին առաջին անգամ զինվորական համազգեստով տեսնող ծնողները:

                                              Սիսիանի համայնքապետարանը իր շուրջն է համախմբել սիսիանցի մի խումբ երիտասարդների, ովքեր մեծ ակտիվությամբ մասնակցում են երիտասարդության օրվան ընդառաջ կազմակերպվող բոլոր միջոցառումներին, երբեմն նաև իրենք դառնում նախաձեռնող և կազմակերպիչ: Գևորգ Թորոսյանը այդ երիտասարդներից մեկն է: Օգոստոսի 5-ին իրականացավ նրա վաղեմի երազանքներից մեկը, իր նախաձեռնությամբ,  Սիսիանում առաջին անգամ անցկացվեց «Մեղրի փառատոն»: