Հասարակություն

 Սյունիքի իշխանություններն ու լրագրողները հայոց զինվորի կողքին են՝հայ-ադրբեջանական շփման գծի հարավ-արեւմտյան հենակետերից մեկում: Այստեղ կատարված բարելավման աշխատանքների շնորհիվ ներկայում հայոց դիրքապահները հակառակորդի նկատմամբ իշխող դիրքում են:

«Հակառակորդը այստեղ իրեն ճնշված է զգում: Փորձում է տարբեր ուղղություններով իր համար հենակետային տեղ գտնել, բայց արդյունքի չի հասնում»,- ասում է ջոկատի հրամանար, փոխգնդապետ Կարեն Միրզոյանը:

«Արտակարգ ալիք» հասարակական կազմակերպությունը ԱԻ նախարարության հետ համատեղ Շվեյցարիայի զարգացման գործակալության աջակցությամբ Սյունիքի մարզում իրականացնում է «Հանրային իրազեկման բարձրացումը գյուղական համայնքներում» ծրագիրը: «Պիլոտային ծրագրի իրականացման համար ընտրվել է Սյունիքը, քանի որ այն հեռավոր, սահմանամերձ ու խոցելի մարզ է, որտեղ տարբեր աղետներ կարող են լինել: Ծրագիրն այստեղ հաջող իրականացնելու դեպքում, իսկ ես հաջողությանը չեմ կասկածում, կիրականացվի հանրապետության մյուս մարզերում եւս»,- նշում է ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ  Նիկոլայ Գրիգորյանը:

Այսօր Սիսիանում կայացած ավագանու նիստում քննարկվեցին օրակարգային 9 հարցեր: Նախ ավագանու անդամներին ներկայացվեց բյուջեի այս տարվա երկրորդ եռամսյակի ընթացքի մասին հաշվետվությունը: Եկամուտները Սիսիանում վերոնշյալ ժամանակահատվածում հավաքագրվել են 92.9 տոկոսով: Ծախսերի կատարողականը կազմում է 85.54 տոկոս:

Հուլիսի 10-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում կայացավ «Գրասեր» ինտելեկտուալ-ճանաչողական մրցախաղը: Այն կազմակերպել էր «Սիսիանի հելսինկյան ակումբ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը՝ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության դրամաշնորհային ծրագրի շրջանակում:

Դրամաշնորհային մրցույթը հայտարարվել էր ՀՀ 2014 թ.-ի երիտասարդական մայրաքաղաք հռչակված Սիսիան քաղաքում գործող երիտասարդական հասարակական կազմակերպությունների համար` Սիսիանում 500 000 դրամի շրջանակում ծրագրեր իրականացնելու նպատակով:

ՀՀ սփյուռքի նախարարության նախաձեռնությամբ Հայաստանի տարբեր մարզերում եւ Արցախ աշխարհում անցկացվող «Իմ Հայաստան» համահայկական փառատոնի շրջանակում այսօր Սիսիանի մարզադաշտում տեղի պարախմբերի, երգչուհիների կատարումներից զատ պարային ելույթներով հանդես եկան 9 համույթներ ԱՊՀ տարբեր երկրներից եւ Քուվեյթից:

Ույծ գյուղում համագյուղացի, երկարամյա մանկավարժ Կարապետ Հայրապետյանի բանաստեղծությունների գրքի շնորհանդեսն է: Համայնքի ղեկավար Արտակ Ավետյանը Կարապետ Հայրապետյանի որդուն, ում նախաձեռնությամբ ու խմբագրմամբ լույս է տեսել հոր տարբեր տարիների բանաստեղծությունները, ներկայացնում է սրահում գտնվող ույծեցիներին՝ տոհմերով:
«Մանկություն եւ սեր», «Մտորում», «Տխրության ժամին», «Կարոտ ու հուշ» խորագրերի ներքո տեղ են գտել ռուսաց լեզվի եւ մաթեմատիկայի երկարամյա ուսուցչի ապրումները, հույզերն ու սպասումները:

Սիսիանում անցկացված երիտասարդության հարցերի խորհրդի նիստի հետ կապված ԱՊՀ գործադիր կոմիտեն օրերս շնորհակալական գրություն է ուղարկել: Դրանում ասվում է.

«2014 թվականի հունիսի 11-13-ը Սիսիան քաղաքում կայացավ ԱՊՀ երկրների երիտասարդական խորհրդի հերթական նիստը: Խորհրդի անդամները բարձր են գնահատում տեղում խորհրդակցության համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն եւ տարածաշրջանում երիտասարդների զբաղվածությունն ապահովող ձեռնարկությունների աշխատանքին ծանոթանալուն միտված աշխատանքը:

ԱՊՀ գործադիր կոմիտեն իր երախտագիտությունն է հայտնում ՀՀ սպորտի եւ երիտասարդուդյան հարցերի նախարարությանը, անձամբ փոխնախարար Արսեն Քարամյանին, երիտասարդության քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանին, Սիսիանի քաղաքապետարանին, մասնավորապես` քաղաքապետ Աղասի Հակոբջանյանին միջոցառմանը բարձր մակարդակով նախապատրաստվելու համար:

Համոզված եմ, որ հետագայում նույնպես միջազգային երիտասարդական համագործակցությունը կարժանանա ՀՀ իրական աջակցությանը:

ԱՊՀ գործադիր կոմիտեի նախագահի եւ քարտուղարի տեղակալ Կ. Ժուսուպբեկով»: 

Սիսիանի պետական քոլեջում իրենց ավարտական վկայականներն են ստանում 2013-14 ուսումնական տարվա 34 շրջանավարտները:
Ներկաները ծաղիկներ են խոնարհում քոլեջում ուսանած և Արցախյան գոյամարտում զոհված տղաների հիշատակին հաստատության բակում կանգնեցված հուշակոթողին: Քարին 11 անուն է գրված:
Մինչ ուսանողները իրենց հրաժեշտի ու շնորհակալական խոսքերն են ասում, այս տարվա շրջանավարտներից 4-ը մեկնում են բանակ՝ համալրելու ՀՀ ԶՈՒ շարքերը: Բարի ծառայություն են մաղթուն նաեւ նրանց…


Հանրապետության ամենաերիտասարդ մարզպետերը իրենց պատվիրակությունների հետ  առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում են՝ համատեղ անցկացնելու մարզպետերին կից երիտասարդական խորհուրդների առաջին նիստը։ Սա նաև հնարավորություն է՝ հասկանալու՝ ինչ ընդհանուր խնդիրներ ունեն հարևան՝ Սյունիքի և Վայոց ձորի մարզերը երիտասարդության ոլորտում, ինչ համատեղ ծրագրեր կարող են իրականացվել երիտասարդության հիմնախնդիրների լուծման ուղղությամբ, փորձի փոխանակման ինչ հնարավորություններ կան։

Ա˜խ, պատերա′զմ, ինչ արեցիր, ստո′ր արարած…

ԲՈՒԼԱՏ ՕԿՈՒՋԱՎԱ

Պատերազմ էր… 1943թ. Խորհրդային բանակը բոլոր ռազմաճակատներում հետապնդում էր ֆաշիստական զորքերին, որոնք կատաղի դիմադրութուն էին ցույց տալիս, իսկ առանձին հատվածներում անցնում էին հակագրոհի: Սակայն ամեն դեպքում նրանք զգում էին, որ արդեն պարտված են:

Հունիսի 24-30-ը «Սոցիալական եւ երիտասարդական աշխատողներ» ՀԿ-ն Երիտասարդական ակումբների դաշնության հետ համատեղ Եվրամիության ՙԵրիտասարդությունը գործողության մեջ՚ ծրագրի շրջանակում իրականացրեց երիտասարդ փախստականների խնդիրներին նվիրված միջազգային ծրագիրը: Ծրագրի մասնակիցներն այցելեցին նաեւ Սիսիան, եղան «Վոլդ Վիժն» միջազգային կազմակերպությունում, հանդիպեցին տեղական իշխանությունների եւ տեղի երիտասարդների հետ: