Հասարակություն

Հայաստանի, Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Տաջիկստանի մասնակցությամբ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում տեղի ունեցավ ԱՊՀ մասնակից պետությունների երիտասարդական խորհրդի նիստը:
Ամփոփվեցին 2012-2013թթ.. միջոցառումների ծրագրի արդյունքները, հստակեցվեցին հետագա անելիքները:
Նիստին այս անգամ չմասնակցեցին Ադրբեջանը, Մոլդովան եւ Ղրղզստանը: Հաջորդ տարի նիստը կկայանա Ղազախստանում:

Սիսիանի Ազատամարտի հրապարակում զինվորական նվագախմբի երաժշտությունը հուշում է, որ մեկնարկել է ամռան առաջին զորակոչը: «Սիսիանցին միշտ էլ պատվով է ծառայել և արժանացել գովասանքի»,- նշել է զինկոմ Մինաս Մկրտչյանը: Տղաները պատրաստ են ծառայության և խոստանում են 2 տարի հետո նույն օրը հավաքվել Ազատամարտի հրապարակում և նշել իրենց վերադարձը: Գիտակցում են` երկրի խաղաղության և անվտանգության համար հիմա արդեն նաև իրենք են պատասխանատու:

 

 

 

 

 

Հունիսի 14-ին՝ ժամը 10.30-ին, տեղեկատվություն է ստացվել, որ Սյունիքի մարզի Զանգերից դեպի Սիսիան 1-ին կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ, կան տուժածներ, անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում «Մ-2» միջպետական ավտոճանապարհի Սիսիան-Երևան հատվածի 38-րդ կմ-ի մոտակայքում՝ ոլորաններում, «Տոյոտա Պրադո» մանկիշի UN 051 AM պետհամարանիշի ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթևեկելի հատվածից և մոտ 50 մ գլորվել՝ հայտնվելով ներքևի ճանապարհահատվածում, ինչից ավտոմեքենայի վարորդ Ռ. Ա.-ն տեղում զոհվել է, իսկ ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Աղիտու գյուղի հոսպիտալ:
Հրշեջ-փրկարարները Ռ.Ա.-ի դին մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, կատարել վթարված ավտոմեքենայի հոսանքազրկման և վառելիքաքսուկային նյութերից ճանապարհի լվացման աշխատանքներ. օգնել են ավտոմեքենան տեղափոխել քարշակի վրա: 

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարություն

 

Այսօր Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, ՌԴ-ի եւ Տաջիկստանի մասնակցությամբ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաք Սիսիանում մեկնարկեց ԱՊՀ  երիտասարդության հարցերի խորհրդի նիստը: 
Ողջույնի խոսքով հանդես եկավ Սիսիանի քաղաքապետ Աղասի Հակոբջանյանը: Նա նշեց, որ սիսիանցիների համար մեծ պատիվ է, որ խորհրդի նիստն այս անգամ անցկացվում է Սիսիանում եւ պատրասատակամություն հայտնեց աջակցել, որ այն ընթանա հավուր պատշաճի:

Ամփոփվեցին խորհրդի կողմից 2012-2013թթ. երիտասարդության ոլորտում իրականացված ծրագրերը: Մասնակից երկրների ներկայացուցիչները խոսեցին իրենց երկրներում  երիտասարդական ոլորտում իրականացվող քաղաքականության մասին:

Խորհրդի նիստը կշարունակվի մինչև հունիսի 14-ը: Այդ ընթացքում կհստակեցվեն 2014-2015թթ.. անելիքները:

 

Բռնակոթ գյուղի բնակիչ Հենրիկ Սաֆրազյանն ընտանիքի անդամների հետ տանն էր, երբ ուժեղ ձայն լսվեց: Հորդառատ անձրեւի հանդարտման հետ դուրս եկան ու նկատեցին՝ գոմի մոտ 8 մետր երկարությամբ պատը քանդվել է: Փլուզման ժամանակ գոմում միայն հավերն են եղել, դրանցից 5 թեւը սատկել է: Հիմա Սաֆրազյանները հարեւանների օգնությամբ քանդված պատի փոխարեն ցանկապատ են անցկացնում՝ գիշերը կովերն եւ ոչխարները գիշատիչներից պաշտապանելու համար: Նախատեսում են նաեւ ցանկապատի ողջ երկայնքով շներ կապել:

 Սիրելի′ գործընկերներ

Ողջունում եմ նոր՝ sisian.info կայքի ծնունդը: Նոր ինֆորմացիոն հարթակը հնարավորություն կտա սիսիանցիներին, Սիսիանով հետաքրքրվող անձանց անմիջական տեղեկատվություն ստանալ մեր քաղաքի, տարածաշրջանի անցուդարձի, ձեռքբերումների ու մտահոգությունների մասին:

Համոզված եմ, որ նոր կայքը կշարունակի «Սիսիանի լրատուի» հաստատած ավադույթը, մեզ՝ սիսիանցիներիս, կհրամցնի համակողմանի, անկողմնակալ լրատվություն՝ միաժամանակ պահպանելով լրագրողական էթիկայի նորմերը:

Ծնունդդ շնորհավոր, sisian.info:

ԱՂԱՍԻ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Սիսիանի քաղաքապետ

Երեկ կեսօրին մոտ այգում աշխատելիս Սիսիանի Տեր-Ղազարյան փողոցի 27-րդ տան բնակիչ Հերոս պապը ուժեղ ձայն է լսել: Մտածել է`մոտակայքով բեռնատար մեքենա է անցնում: Երեկոյան տեսողությունից զրկված ու հաշմանդամ դարձած կնոջը կերակրելիս երբ հարեւան սենյակն է մտել, նկատել է, որ առաստաղը քանդվել է: Տարեց ամուսինները ժառանգներ չունեն, միայնակ են ապրում: Հիմա էլ հայտնվել են անօգնական վիճակում: 82-ամյա Հերոս Բաբայանը տունը գնել է 1987թ.-ին: «Էս տունը դժբախտություն է բերում: Իմ առնելուց առաջ էս տեղ հոսանքից պաժառ ա ընգել, ու երկու երեխա են մահացել»,-ասում է Հերոս Բաբայանը:

Այսօր Սիսիանի քաղաքապետարանում համայնքի ավագանու 8 անդամների մասնակցությամբ կայացավ հերթական նիստը՝ օրակարգային 6 հարցով։

Նախ քննարկվեց և ընդունվեց ՀՀ Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի ավագանու 2013 թվականի դեկտեմբերի 25-ի թիվ 74(Ն) որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին հարցը, ըստ որի՝ նախատեսվում է վարչական բյուջեի եկամուտների և ծախսերի նվազեցում 486 հազ․ դրամով:

 Օրակարգային երկրորդ հարցով ընդունվեցին ի գիտություն Սյունիքի մարզպետարանի կողմից Սիսիան քաղաքում իրականացված քաղաքաշինական գործունեության պլանային ստուգման արդյունքները:

Մաքրությամբ, անմեղությամբ լցված մի սրտիկ է բաբախում, փոքրիկ, շատ փոքրիկ մի հրաշք կա քո գրկում, ու դու արդեն երջանիկ ես: Բարի մի ժպիտ, որ ծիծաղի է վերածվում, ամենակենսատուն է աշխարհում: Մի զույգ ջինջ աչուկներ կան, որոնք ապրեցնում են: Փափլիկ թաթիկի «հարվածից» արթնանում ես, ու առավոտներն արդեն արեւոտ են, կյանքի գույները` բազմազան: Դու արդեն արեւ ունես, որ միշտ-միշտ քեզ հետ է` ամառ, թե ձմեռ: Եվ ինչպես տոն չդարձնել այդ արեւի` մեր կյանքի արեւի ամեն օրը:
Լուսավոր ու պայծառ օրեր աշխարհի բոլոր մանուկներին եւ մշտական տոն ու խնդություն: Արե′ւս, տոնդ շնորհավոր:

ԱՆԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ընթերցման օլիմպիադայի հաղթող, Սիսիանի 2-րդ դպրոցի աշակերտ Հրաչ Խալաթյանը կմեկնի Ֆրանսիա: 

Կարդալ սահուն, ճիշտ շեշտադրությամբ ու առոգանությամբ. այս էր պահանջվում ընթերցման օլիմպիադայի մասնակիցներից: Օլիմպիադային միայն 6-րդ դասարանի աշակերտներն են մասնակցում: Օլիմպիադայի հովանավորները առաջին տեղը գրաված Սիսիանի համար 2 դպրոցի աշակերտ Հրաչ Խալաթյանին հեռուստացույց ու դեպի Ֆրանսիա 2 անձի համար ուղևորության տոմս նվիրեցին: Մրցանակային մյուս 2 տեղերը զբաղեցրած մասնակիցները պարգևատրվեցին հեռախոսներով ու այլ նվերներով: Մարզային փուլը հաղթահարած 6-րդ դասարանի 33 աշակերտներ պատվոգրեր ստացան: Օլիմպիադան Հայաստանում անցկացվում էր 2-րդ անգամ:

«Արմնյուզ» լրատվական հեռուստաալիք

Անկախության տարեդարձը Սիսիանում տոնեցին Ազատամարտի հրապարակում՝ Արցախյան պատերազմի հրամանատար Վուրգ Ոսկանյանի արձանի մոտ: Եղանակը հայոց ճակատագրի նման իր քմահաճությունները ցույց տվեց՝ անձրեւ, կարկուտ: Հաղորդավարը հայտարարեց, որ եղանակի պատճառով միջոցառումն ընդհատվում է, սակայն հանդիսատեսն ըդդիմացավ՝ Հայոց անկախության տոնը ոչ մի պատճառով չպետք է ընդհատվի: