Հասարակություն
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիան քաղաքի տոնական «հանդերձանքը» վերջնական տեսք ստացավ: Դեկտեմբերի 25-ին համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի, պաշտոնատար այլ անձանց և հարյուրավոր սիսիանցիների մասնակցությամբ վառվեցին գլխավոր տոնածառի լույսերը: Հանդիսավոր արարողությանը հաջորդեց տոնական համերգային ծրագիրը, ելույթներով հանդես եկան մշակույթի կենտրոնի ժողգործիքների անսամբլի մեներգիչները, երաժշտական դպրոցի սաները և Սիսիանի N զորամասի նվագախմբի երաժիշտ-զինծառայողները:
Ավելին՝ ՎԱՌՎԵՑԻՆ ՍԻՍԻԱՆԻ ԳԼԽԱՎՈՐ ՏՈՆԱԾԱՌԻ ԼՈՒՅՍԵՐԸ /Տեսանյութ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանում օր օրի տոնական տրամադրությունը նոր երանգներ է ստանում: Համայնքապետարանի նախաձեռնությամբ, Ամանորին ընդառաջ համայնքում գործող բոլոր դպրոցների տարրական դասարանների աշակերտները և նախադպրոցական ուսումնական հաստատությունների սաները՝ գրեթե 4000 երեխա,
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Դեկտեմբերի 21-ին Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և այլ պաշտոնատար անձիք Սիսիանի համանքի Շաղատ գյուղում էին` մասնակցելու դպրոցի վերանորոգված մարզադահլիճի բացման արարողությանը:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Դեկտեմբերի 22-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնակցեց «Քայլ առ քայլ» բարեգործական հիմնադրամի կողմից Հացավան բնակավայրում իրականացված «Արդյունավետ ծնողավարություն՝ ուղղված մանկահասակ երեխաների զարգացմանը» ծրագրի ամփոփիչ միջոցառմանը: Ծրագրի նպատակն է աջակցել վաղ տարիքի երեխաների համակողմանի զարգացմանը նպաստող արդյունավետ
Ավելին՝ ՍՏԵՂԾՎԱԾԸ ՊԱՀԵԼՈՒ ԵՎ ԶԱՐԳԱՑՆԵԼՈՒ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅԱՄԲ /Տեսանյութ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սույն թվականի դեկտեմբերի 19-ից 21-ը Ջերմուկ քաղաքում տեղի ունեցավ «Ռազմավարական Զարգացման Գործակալություն» հասարակական կազմակերպության կողմից իրականացվող և «Շվեյցարիայի Զարգացման և Համագործակցության Գործակալության» կողմից ֆինանսավորվող «ԱՆԱՍՆԱՊԱՀՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՐԱՎՈՒՄ»
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Դեկտեմբերի 21-ից Սյունիքի մարզի Գորայք համայնքում կգործի ԱԻՆ փրկարար ծառայության Սյունիքի մարզային փրկարարական վարչության Սիսիանի հրշեջ փրկարարական ջոկատին կից ստեղծված Գորայքի հրշեջ-փրկարարական հենակետը: Բացման արարողությանը մասնակցում էին նաև ԱԻՆ փրկարարական ուժերի վարչության պետ, փոխգնդապետ Տիգրան Պետրոսյանը և Սյունիքի մարզային վարչության պետ, փոխգնդապետ Անդրանիկ Սահակյանը:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Դեկտեմբերի 19-ին տեղի ունեցավ Սիսիանի համայնքի 2018թ. բյուջեի հանրային լսում: Մասնակցում էին համայնքի բնակավայրերի վարչական ղեկավարներ, կազմակերպությունների աշխատակիցներ, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, ավագանու անդամներ: Նախքան բյուջեի նախագծի քննարկմանն անցնելը՝ ներկաները ծանոթացան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի բյուջետային ուղերձին, որում մասնավորապես ասված էր. «Սիսիանի բազմաբնակավայր համայնքի գործունեությունը մեծապես կախված է բյուջետային գործընթացի լավ կազմակերպումից, բյուջեի եկամուտների արդյունավետ հավաքագրումից և միջոցների խնայողական օգտագործումից»:
Ավելին՝ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԻ 2018 ԹՎԱԿԱՆԻ ԲՅՈՒՋԵԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԼՍՈՒՄ /Տեսանյութ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Ամանորյա տոներին ընդառաջ Սիսիանում բացվեց իր տեսակով եզակի «Սիսիան Սիթի» սուպերմարկետը: Այն կգործի Որոտան 2/36 հասցեում: Բացման հանդիսավոր արարողությունը դեկտեմբերի 17-ին էր: Ծափողջույնների ներքո Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը կտրեց խորհրդանշական ժապավենը:
Ավելին՝ «ՍԻՍԻԱՆ ՍԻԹԻ » ՍՈՒՊԵՐՄԱՐԿԵՏ. ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ԲԱՐՁՐ ՄԱԿԱՐԴԱԿՆ Է
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է տարածքային կառավարման և զարգացման նախարարության և «Հայաստանի համայնքների միություն» հասարակական կազմակերպության կողմից Դիլիջանում դեկտեմբերի 8-9-ը անցկացվող տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված խորհրդաժողովի ամփոփիչ նիստին:
Ավելին՝ Նախագահը մասնակցել է տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմիններին նվիրված...
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Դեկտեմբերի 7-ին Սիսիանի կենտրոնական հրապարակից, համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ, սիսիանցիներն իրենց քայլերն ուղղեցին դեպի Սպիտակի երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթող: Սգո երթի մասնակիցները ծաղիկներ խոնարհեցին` ի հարգանք հարյուրավոր անմեղ նահատակների:
Ավելին՝ Ի ՀԻՇԱՏԱԿ ԵՐԿՐԱՇԱՐԺԻ ԶՈՀԵՐԻ՝ «ԿՅԱՆՔԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է...» /Տեսանյութ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
2017թ. նոյեմբերի 1-ին Սյունիքի մարզի դատախազությունում ստացվել էր ՀՀ
բնապահպանության նախարարության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի
Սյունիքի տարածքային բաժնի աշխատակիցների կողմից կազմված` բնապահպանական
իրավախախտման վերաբերյալ արձանագրությունը և կից հաշվարկը` Կապան-Մեղրի
ավտոմայրուղու 37-րդ կմ-ին հարակից անտառամերձ տարածքում 39 տարբեր տեսակի
և տրամագծերի ապօրինի հատված ծառերի վերաբերյալ: