Հասարակություն

Աշնան վերջին օրերին Սիսիանում մեկնարկեց ծառերի աշնանային սանիտարական էտի աշխատանքները, որոնք կշարունակվեն քանի դեռ եղանակային բարենպաստ պայմանները թույլ են տալիս: Աշխատանքներն իրականացնում են «Սիսիանի բնակարանային կոմունալ տնտեսություն» ՀՈԱԿ-ի աշխատակիցները: Էտման և հատման ենթակա ծառերի քանակն ըստ հասցեների սահմանված է համաձայն

Սիսիան քաղաքի Իսրայելյան փողոցի անցորդներին այսուհետ  անտարբեր չի թողնի  նոր թխված հացի բույրը: «Ռիկո» սուպերմարկետին կից կգործի համանուն հացի խանութ-արտադրամաս:

Դեկտեմբերի 1-ին  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը հրավիրել էր խորհրդակցություն՝ նորանշանակ վարչական ղեկավարների, հաշվապահների, բնակավայրերի նախադպրոցական հաստատությունների տնօրենների և համայնքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համայնքի ղեկավարը շնորհավորեց վարչական ղեկավարներին նշանակման կապակցությամբ՝ մաղթելով նրանց արդյունավետ և բեղմնավոր աշխատանք: Վարչական ղեկավարներ են նշանակվել համայնքների նախկին ղեկավարները, ընտրությունը կատարվել է ելնելով այն հանգամանքից, որ նրանք դեռևս մեկ տարի առաջ  ստացել էին ժողովրդի վստահության քվեն:

Նոյեմբերի 29-ին ՀՀ գլխավոր դատախազը մասնակցել է Սանկտ-Պետերբուրգում 
ընթացող ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն 
խորհրդի 27-րդ նիստին, որի ընթացքում մասնակից երկրների դատախազությունների 
միջև տեղի է ունեցել փորձի փոխանակում թմրանյութերի և հոգեմետ նյութերի 
ապօրինի շրջանառությանը հակազդեցության, խոշտանգումների դեմ պայքարի, 
պատմամշակութային ժառանգության պաշտպանության և արժեքային շրջանառության 
օրինականության պահպանման, քաղաքացիների իրավունքների պաշտպանության և այլ 
ոլորտներում: Քննարկվել է Խորհրդի 2016թ. աշխատանքային պլանի իրականացման 
ընթացքը, հաստատվել ահաբեկչության և բռնության այլ դրսևորումներով 

2017թ. առաջին 9 ամիսներին միայն ՀՀ գլխավոր դատախազության հատկապես կարևոր 
գործերով քննության վարչության, ՀՀ ազգային անվտանգության մարմիններում 
քննվող, թմրամիջոցների ապօրինի շրջանառության հետ կապված և 
կիբեռհանցագործությունների գործերով վարչության դատախազների և ՀՀ գլխավոր 
դատախազության ավագ դատախազների դատավարական ղեկավարման ներքո քննվել է 
կոռուպցիոն բնույթի հանրային առավել մեծ ուշադրության արժանացող 
հանցագործությունների հատկանիշներով հարուցված 52 քրեական գործ: Դրանցով 
քրեական հետապնդում է իրականացվել պաշտոնատար և առևտրային 

Աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը 
Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկային:

ԱՊՀ մասնակից-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի, 
ինչպես նաև Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) անդամ 
երկրների գլխավոր դատախազների հերթական նիստերին մասնակցելու նպատակով 
աշխատանքային այցով ՌԴ-ում գտնվող ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն 
այսօր Սանկտ-Պետերբուրգում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության 
գլխավոր դատախազ Մոհամադ Քաֆար Մոնթազերիին:

Համալիր պարապմունքի ձևաչափն էին ընտրել Սիսիանի թիվ 4 նախակրթարանի աշխատակիցները՝ ներկայացնելու անցած ամիսներին մայրենի լեզվի, գրաճանաչության, երաժշտության, խոսքի զարգացման, տեխնոլոգիայի և նկարչության դասերի ընթացքում ավագ խմբի երեխաների ձեռք բերած գիտելիքները:  Երգ, պար, ասմունք, փոքրիկ բեմականացումներ՝ այսպիսի բովանդակություն ուներ դաստիարակներ Մերի Պետրոսյանի, Նանար Թադևոսյանի և Կարինե Դավթյանի գլխավորությամբ կազմակերպված «Ա» տառի շնորհանդեսը: Նախակրթարանի ավագ խմբի սաները հմտորեն ներկայացրեցին, թե ինչ է նախադասությունը, արագ-արագ վանկատեցին բառերը, տարբերակեցին ձայնավոր և բաղաձայն հնչյունները, պարզ և բարդ բառերը: Դասին «մասնակցում» էին նաև երեխաներին հյուր եկած հեքիաթային հերոսները: Նախակրթարանի տնօրեն Քրիստինե Հարությունյանը բարձր գնահատեց թե՛ երեխաների, թե՛ դաստիարակների աշխատանքը.«Դուք արդեն գիտեք «Ա» տառը, մինչ դպրոց գնալը կծանոթանաք նաև աբբենարանի մնացած տառերի հետ: Համալիր պարապմունքը վկայեց, որ դասերը զուր չեն անցել, դաստիարակների սրտացավ աշխատանքի շնորհիվ դուք դպրոց կհաճախեք գիտելիքների հարուստ պաշարով»,- ասաց տիկին Հարությունյանը: Նախակրթարանի աշխատակիցները և տնօրենը կարծում են, որ ընթացիկ տոնական հանդեսները, դրանց նվիրված ամենօրյա փորձերը խանգարում են երեխաներին, խաթարում նրանց օրակարգը: Նախակրթարանի տնօրինությունը և դաստիարակչական կազմը որոշել է՝  այսուհետ մեծ շուքով կտոնվեն Ամանորը և ավարտական հանդեսները, միջանկյալ տոնական օրերը երեխաները կանցկացնեն բաց դասերի տեսքով: Տնօրենի հետ համակարծիք էր նաև Սիսիանի համայնքապետարանի կազմակերպական բաժնի գլխավոր մասնագետ Փնջիկ Պետրոսյանը: Բաց դասն ավարտվեց երեխաների ձեռքի աշխատանքների գեղեցիկ ցուցադրությամբ:

Սույն թվականի նոյեմբերի 21-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու անդրանիկ նիստը, որին մասնակցում էին ավագանու բոլոր նորընտիր 15 անդամները: Նրանց կազմը պարզ էր դարձել թիվ 34 տարածքային ընտրական հանձնաժողովի 10.11.2017թ,  թիվ 21-Ա որոշման համաձայն:
Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նախքան  օրակարգային հարցերի քննարկմանն անցնելը` համայնքի ղեկավարը շնորհավորեց ավագանու անդամներին ընտրվելու կապակցությամբ՝ նրանց գործունեությունը կարևորելով ՏԻՄ համակարգի կայացման գործում: Ավագանու կին անդամներ Նաիրա Ներսիսյանը և Գալյա Հովհաննիսյանը համայնքի ղեկավարի կողմից ծաղկեփնջեր ստացան:

«Գրանդ» պարային համույթի նորաոճ, անակնկալ ելույթով սկսվեց ուսանողների համերաշխության միջազգային օրվան նվիրված տոնական համերգը: Միջոցառումը կազմակերպվել էր Սիսիանի պետական  քոլեջի ուսանողների նախաձեռնությամբ: Տոնը նշելու էին եկել ուսանողներ, դասախոսներ, զինծառայողներ: Ուսանողներին շնորհավորեց, հաջողություններ և նպատակների իրականացում մաղթեց Սիսիան համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝

Անկասկած բոլորն էլ համակարծիք կլինեն, որ մանուկների մոլորակը հեքիաթային է՝ պարուրված ինքնատիպ գույներով, ուրույն կաննոններով, կաննոներ, որ սահմանվում են ընտանիքում, ամրապնդվում և հղկվում են նախակրթարաններում, ապա` այլ ուսումնական հաստատություններում: Նախակրթարաններն էլ իրենց հերթին առանձին աշխարհ են, որի բնակիչներն են մաքրությունը, անմեղությունը, ժպիտն ու երջանկությունը: Այս աշխարհն էլ իր գրված և չգրված օրենքներն ունի, ունի նաև տոնացույց, որտեղ զետեղված են տոնական օրեր՝ հատուկ միայն փոքրիկների այս գողտրիկ մոլորակին: