Հասարակություն

Սիրելի դպրոցականներ, ուսանողներ, մանկավարժներ և ծնողներ, շնորհավորում եմ Գիտելիքի և դպրության օրվա առթիվ: Այսօր  գիտելիքն  ու  կրթությունը  ամենաթանկ կապիտալն ու մարդկային  առաջընթացի ամենակարևոր նախապայմաններն  են: Պետության  վաղվա օրը երաշխավորված է, եթե հասարակությունը կրթված է և մենք բոլորս քաղաքացիական բարձր պատասխանատվություն ունենք մասնակցելու հայրենասեր, բանիմաց ու կիրթ հասարակության կայացմանը:

Օգոստոսի 31-ին, նոր ուսումնական տարվան ընդառաջ, Սիսիանի համայնքապետարանում հրավիրվել էր խորհրդակցություն՝ համայնքային ենթակայության կառույցների տնօրենների, համայնքապետարանի բաժինների պետերի և աշխատակիցների մասնակցությամբ: Խորհրդակցությունը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Քննարկվեցին կազմակերպություններում բնականոն աշխատանքային գործունեությանը խոչընդոտող մի շարք խնդիրներ:

Օգոստոսի 22-ին, Սիսիանի hամայնքապետարանի և զինկոմիսարիատի համատեղ նախաձեռնությամբ, պատվոգրերով և շնորհակալագրերով պարգևատրվեցին 2016թ.ի ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակից սիսիանցի զինծառայողները , ովքեր, թեև արդեն զորացրվել են, բայց անկոտրուն կամքով պատրաստ են ցանկացած պահի կանգնել ի պաշտպանություն հայրենիքի:

«Արծվային թռիչք Սիսիանի երիտասարդներին» խորագիրը կրող միջոցառումով Սիսիանում եզրափակվեց երիտասարդության միջազգային տոնին նվիրված քսանօրյակը: Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուղեկցությամբ երիտասարդները Սիսակ Նահապետի անվան հրապարակից ոտքով ուղևորվեցին դեպի Սյունյաց աշխարհի հրաշալիքը՝ Շաքի ջրվեժ: Սա յուրատիպ և անակնկալներով լի օրվա սկիզբն էր միայն:

Օգոստոսի 11-ին, երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ, Սիսիանի Իմփաքթ ոչ ֆորմալ կրթական ակումբը «Բացահայտիր Սիսիանը» համայնքային ծառայության ուսումնական ծրագրի շրջանակներում, Վորլդ Վիժն կազմակերպության և Սիսիանի համայնքապետարանի աջակցությամբ,  կազմակերպել էր խաղ-մրցույթ: Մրցույթի նպատակն էր Սիսիանի տարածաշրջանում բնակվող երեխաներին, երիտասարդներին ծանոթացնելու Սիսիանում գտնվող հուշարձանների, արձանների, կիսանդրիների գտնվելու վայրի և պատմության հետ:

Սիսիանի ավագ դպրոցի 11-րդ դասարանում սովորող Էդգար Պողոսյանը առաջարկում է դպրոցական զանգի իր տարբերակը: «Clever Sentry» (խելացի ժամապահ). այսպես է կոչվում Էդգարի ստեղծած դպրոցական զանգի ավտոմատացված համակարգը:

Թե ինչով է տերբերվում «Clever Sentry»-ն դպրոցական այլ զանգերից, Globnews.am-ը փորձեց պարզել՝ զրուցելով համակարգը ստեղծող Էդգար Պողոսյանի հետ:

Հերթական անակնկալը սիսիանցիների համար. Երիտասարդության օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակներում, օգոստոսի 8-ին «Համո Սահյանի անվան քաղաքային մշակույթի կենտրոնի» նախաձեռնությամբ, Սիսակ Նահապետի անվան հրապարակում կազմակերպվել էր բացօդյա կինոդիտում:  Միջոցառումը նորություն էր և պատահական չէ, որ ոչ միայն երիտասարդությունը այլև մեծերն ու փոքրերը մեծ հետաքրքրությամբ և ակտիվությամբ արձագանքեցին նախաձեռնությանը:

 

 

 

 

 

 

 

 

 

Օգոստոսի  8-ին Սիսական գունդը հերթական անգամ համալրվեց  ամառային զորակոչի նորակոչիկենրով, ովքեր սպայական կազմի և ծնողների առջև երդվելով անձնվիրաբար ծառայել հայրենիքին, զինվորագրվեցին հաղթական ճանապարհ անցած հայոց բանակին: Ձեռքն առնելով զենքը՝ գալիք երկու տարիների ընթացքում նրանք  իրենց պատվախնդիր ծառայությամբ ևս մեկ էջ կավելացնեն Սիսական գնդի հերոսական պատմության մեջ:
Նորակոչիկներից առավել հուզված էին իրենց զավակներին առաջին անգամ զինվորական համազգեստով տեսնող ծնողները:

                                              Սիսիանի համայնքապետարանը իր շուրջն է համախմբել սիսիանցի մի խումբ երիտասարդների, ովքեր մեծ ակտիվությամբ մասնակցում են երիտասարդության օրվան ընդառաջ կազմակերպվող բոլոր միջոցառումներին, երբեմն նաև իրենք դառնում նախաձեռնող և կազմակերպիչ: Գևորգ Թորոսյանը այդ երիտասարդներից մեկն է: Օգոստոսի 5-ին իրականացավ նրա վաղեմի երազանքներից մեկը, իր նախաձեռնությամբ,  Սիսիանում առաջին անգամ անցկացվեց «Մեղրի փառատոն»:

Օգոստոսի 2-ին, Երիտասարդության միջազգային օրվան ընդառաջ կազմակերպվող միջոցառումների շրջանակում, քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ «Խելք-Խելքի» ինտելեկտուալ խաղ-մրցույթը: Մրցակցում էին 6 թիմեր հնգական անդամներով: Թիմերով իրենց մասնակցությունն էին բերել Սիսիանի ակտիվ երիտասարդները, Վորլդ Վիժն կազմակերպության Իմփաքթ և Սքայ ակումբի սաները, դպրոցականների Հիսթոջեն թիմը: Անակնկալ էր խաղին ժամկետային զինծառայողների թիմի մասնակցությունը: Խաղը ընթացավ լարված և հետաքրքիր մթնոլորտում:

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ ՀՀ Սյունիքի մարզի Սիսիան քաղաքում տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել են մարզի և համայնքների զարգացման ծրագրերի ընթացքը, կատարված աշխատանքներն ու անելիքները: 
Ներկայացնելով մարզի սոցիալ-տնտեսական իրավիճակը և մակրոտնտեսական ցուցանիշները` Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը նշել է, որ տարվա ընթացքում հաջողվել է հիմնականում ապահովել մարզպետարանի աշխատանքային ծրագրով և մարզի 2014-2017թթ. սոցիալ-տնտեսական զարգացման ծրագրի տարեկան աշխատանքային պլանով նախատեսված միջոցառումների կատարումը: Անհրաժեշտ օգնություն է ցուցաբերվել մարզի 72 համայնքներին` զարգացման ծրագրերի մշակման և ընդունման գործընթացում: Սյունիքի մարզում 2016 թվականին երկու փուլով իրականացվել են վարչատարածքային փոփոխություններ, որոնց արդյունքում ձևավորվել են 5 խոշորացված համայնքներ՝ Տաթև, Գորիս, Տեղ, Մեղրի և Գորայք: 2017-ին կազմավորվել է 3 նոր համայնք՝ Կապան, Քաջարան և Սիսիան կենտրոններով, որոնց մեջ ներառվելու է 67 համայնք: