Հասարակություն

Սիսիանի Ազատամարտի հրապարակում միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Արցախյան գոյամարտում հերոսաբար ընկած քաջամարտիկ Վուրգ Ոսկանյանի ծննդյան տարեդարձին: Միջոցառման ընթացքում խոսվեց Հայաստանի առաջին Հանրապետության մասին, որտեղ ներկայացվեց, որ հայ ազգն անհաղթելի է, հայ ժողովուրդն՝ անպարտելի:

Դպրոցական վերջին զանգը երկար ղողանջեց Սիսիանի ավագ դպրոցում:  Մեծ կյանք մտնելու ժամանակն է: Կավճոտ գրատախտակը, մանկական խենթությունները, հերթապահության ցուցակն ու դասասենյակները մի տեսակ թախծում են այդ օրը. հրաժեշտ են տալիս տարիներ շարունակ նույն սեղանի մոտ նստած աշակերտներին, անհոգ ու զվարթ ծիծաղը նրանք թողնում են դպրոցում ու մնաս բարով ասում սիրելի դարձած դպրոցին:

Մայիսի 10-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կայացավ հանդիպում առարկայական օլիմպիադայի մարզային փուլին մասնակցած և մրցանակային տեղեր զբաղեցրած աշակերտների և  նրանց ուսուցիչների հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Սյունիքի  մարզպետարանի աշխատակազմի կրթության և մշակույթի վարչության պետ Հովիկ Ալեքսանյանը, ինչպես նաև  դպրոցների տնօրեններ և այդ ոլորտի ներկայացուցիչներ: 

1992թ-ին, երբ աշխարհը նշում էր Հայրենական մեծ պատերազմի հաղթանակի օրը, մեր օրացույցում մայիսի 9-ը նշանավորվեց նոր հաղթանակով: Մայիսի 8- գիշերը, հայկական զորքը մտնում է Շուշի, որտեղ մայիսյան հերթական լուսաբացին բերդաքաղաքի սուրբ Ղազանչեցոց եկեղեցու ավերված գմբեթին արդեն ծածանվում էր հայոց հաղթական եռագույնը: <<Հարսանիք լեռներում>> օպերացիան հաջողված էր, հաղթանակը մերն էր…

102 տարի է, ինչ ամբողջ հայությունը սգում է, սգում է իր կորցրած Արևմտյան Հայաստանի կորստյան ցավից, այրվում` կորցրած հայրենի եզերքի անսփոփ կարոտով, ապրում՝ անմեղ զոհերի հիշատակով, ինչքան մանուկներ պիտի ծնվեին, որոնք…..այդպես էլ չծնվեցին… 
Վրեժի ցասումը դեռ կրակվում է բոլորի սրտերում, ատելությունը դեռ փոթորկվում է մեր հոգիներում, դա է պատճառը, որ ամեն տարի՝ ապրիլի 23-ին, կազմակերպվում է ջահերով երթ դեպի հուշակոթող՝ դրանով փորձելով մեղմել վրեժի ցասումը, մեր նահատակներին և քաջարի զոհված տղաներին խոստանալով, որ նենգ թշնամին այլևս չի հանդգնի ոտք դնել հայոց հողին, որ միլիոն ու կես հայի թափած արյունը անհետ չի կորչելու:  

Ապրիլի 14-ին  Սիսիանի Սիսակ Նահապետի անվան հրապարակից Սահյանասեր հասարակությունը  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի գլխավորությամբ ծաղիկներով շարժվեց դեպի Համո Սահյանի արձանի մոտ՝ նրան շնորհավորելու, մեկ անգամ ևս հիշելու և մեծարելու: Ներկաները եկել էին ասելու, որ երբեք սիրելի գրողին բացակա չեն դնելու, ասելու, որ նա անմահ է, հիշատակը՝ անմար: Չնայած անձրևային եղանակին՝ այնուամենայնիվ միջոցառումը կայացավ: Սահյանի բանաստեղծություններով հանդես եկան տարբեր սերնդի ներկայացուցիչներ՝ դրանով իսկ ապացուցելով, որ Սահյանին սիրում են մեծից փոքր: 

«Ի  վերջո կատարվեց տարիների մեր երազանքը՝ տեսնել Սիսիանը լուսավոր»: Սիսիանի համայնքի բնակիչ  Լարիսա Միրզոյանը ոգևորված է՝ ոչ միայն քաղաքի կենտրոնական, նաև ծայրամասային հատվածների առավել լուսավորվածությամբ: Լուսավոր շրջապատում ի չիք են դառնում վտանգները, վախը, հիմա սկսել ենք ավելի ուշ քնել, որովհետև կարող ենք զբոսնել, հաճելի ժամանակ անցկացնել»,- շարունակում էր նա:

2016թ-ի գարունը շատ երազանքներ ու ժպիտներ խլեց: Ապրիլյան քառօրյա պատերազմը անտարբեր չթողեց ոչ մեկին, շատ-շատերը՝ առանց երկմտելու նետվեցին մարտի՝ իրենց  կյանքը զոհաբերելով  հանուն հայրենիքի, այն հայրենիքի, որն ապրել է հազարամյակներ, այն սրտաչափ հողի, որ խաղաղ լինի, որ մերը լինի և հայրենիք լինի մեր երկիրը: 

Մարտի 3-ին Սիսիանի համայնքապետարանի դահլիճում կայացավ հանրային բաց լսումներ 2016 թվականի տարեկան բյուջեի կատարման վերաբերյալ, որին ներկա էին համայնքապետարանի  և ենթակառույցների աշխատակիցները, ավագանու անդամները, ինչպես նաև համայնքի բնակիչները:

Փետրվարի 27-ին Սիսիանի Համո Սահյանի անվան մշակույթի կենտրոնում կայացավ  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի պաշտոնավարման 100 օրվա հաշվետվությունը, որին  ներկա էին համայնքապետարանի և ենթակառույցների աշխատակիցները, ինչպես նաև համայնքի բնակիչները: Միջոցառումը սկսվեց պարային գեղեցիկ կատարումով, ելույթ ունեցան նաև մանկակական երգչախմբի սաները, ովքեր առաջիկայում պատրաստվում են համայնքի ղեկավարի հովանավորությամբ մեկնել Վրաստան՝ մասնակցելու միջազգային փառատոնի: Այնուհետև սաներից Մանանա Դավթյանն  իր շնորհակալական խոսքն ուղղեց սիրելի դարձած համայնքի ղեկավարին:


Փետրվարի 13-ը տոն է բոլոր նորապսակների համար: Այդ օրը հայ Առաքելական եկեղեցին նշում է Տյառնընդառաջի տոնը: Սիսիանի համայնքը անմասն չմնաց: Սուրբ Հովհաննես եկեղեցում նույնպես կատարվեց Տյառնընդառաջի կարգը: 
Սիսակ Նահապետի անվան հրապարակում անսովոր եռուզեռ էր՝ երաժշտություն, հայկական տարազներով, հայ կնոջը հատուկ հանդերձանքներով մասնակիցներ, ավանդական ուտեստներ, ջահեր, խարույկ, նվերներ, տոնական բարձր տրամադրություն, ահա այսպես էին սիսիանցիները Տիրոջն ընդառաջ գնում: