Հասարակություն
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հուլիսի 20-ին հայրենիքի առջև իրենց պարտքը կատարելու մեկնեց երիտասարդների հերթական խումբը: Օրեր առաջ ընկերներին բանակ ճանապարհող տղաները, այսօր արդեն իրենք են հրաժեշտ տալիս հարազատներին, խորհուրդներ և բարեմաղթանքներ ընդունում նրանցից:
Սիսիանի զինկոմիսարիատում, համաձայն ավանդույթի, տղաներին ճանապարհեցին հանդիսավոր կերպով՝ զինվորական նվագախմբի հնչյունների ներքո: Ճանապարհվելուց առաջ տղաները փոքրիկ զրույց ունեցան Սիսիանի զինկոմ Մինաս Մկրտչյանի հետ, ով իր հայրական խորհուրդներով ոգեշնչեց և քաջալերեց ապագա զինվորներին:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Առաջիկա ձմռանը Սիսիանի թիվ 1 նախակրթարանում փայտե վառարաններին կփոխարինի ջեռուցման համակարգը:
«ԱՄՆ-ի Հայրենիք միության» գործադիր մարմնի ֆինանսավորմամբ՝ նախակրթարանում անցկացվել է ջեռուցման համակարգ: Մոտ 6000 դոլլարի ԱՄՆ շրջանակներում կատարված աշխատանքերի արդյունքում՝ շենքն ամբողջովին կապահովվի ջերմությամբ. 4 խմբասենյակ, 4 ննջասենյակ, միջանցքները և խոհանոցը:
Ավելին՝ ՓԱՅՏԻ ՎԱՌԱՐԱՆՆԵՐԻ ՓՈԽԱՐԵՆ` ՋԵՌՈՒՑՄԱՆ ՀԱՄԱԿԱՐԳ /Տեսանյութ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հոկտեմբերի 1-ից Սիսիանի թիվ 3 մանկապարտեզում կգործի նախակրթարան՝ տարածշրջանի սոցիալապես անապահով ընտանիքների 5-6 տարեկան երեխաների նախադպրոցական կրթությունն ապահովելու նպատակով: Շինարարական աշխատանքները իրականացվում են կրթության և գիտության նախարարության ծրագրերի կենտրոնի նախադպրոցական կրթության միկրոծրագրի շրջանակներում: Նախակրթարանը կաշխատի 4.5 ժամյա ռեժիմով, անվճար սկզբունքով: Երեխաների հավաքագրումը սկսված է, դաստիարակները ընտրվել և համապատասխան վերապատրաստում են ստացել :
Ավելին՝ ՆԱԽԱԿՐԹԱՐԱՆ՝ ՍՈՑԻԱԼԱՊԵՍ ԱՆԱՊԱՀՈՎ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԵՐԵԽԱՆԵՐԻ ՀԱՄԱՐ /Տեսանյութ/
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի պետական քոլեջի այս տարվա շրջանավարտների համար հուլիսի 12-ը տոնական և շատ սպասված օր էր: Երկուսից չորս տարվա ուսումնառությունից հետո, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի դահլիճում, հանդիսավոր կերպով, նրանց հանձնվեցին ավարտական դիպլոմներ:
Ավելին՝ ՍՊԱՍՎԱԾ ՕՐ ՍԻՍԻԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ՔՈԼԵՋԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հուլիսի 7-ին, հանդիսավոր կերպով, միջնակարգ կրթության գերազանցության ատեստատները ստացան Սիսիանի ավագ դպրոցի 15 մեդալակիրները: Միջոցառմանը մասնակցում էին Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, քաղաքապետի տեղակալ Վարդան Իվանյանը և Սիսիանի գնդի հրամանատար Սմբատ Գրիգորյանը: Ատեստատները տնօրենի հետ միասին հանդիսավոր հանձնեց քաղաքապետ Ա. Սարգսյանը: Միջոցառումը հետաքրքիր էր և լի գեղեցիկ անակնկալներով:
Բարի՛ երթ ձեզ, սիրելի շրջանավարտներ:
ՍԻՍԻԱՆԻ ԱՎԱԳ ԴՊՐՈՑ
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
ԱՄՆ դեսպանատունը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը /USAID/ և խաղաղության կորպուսն այս տարի նշում են Հայաստանի և Ամերիկայի Միացյալ Նահանգների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25 ամյակը: «Ամերիկյան մշակութային շրջագայություն 2017» խորագիրը կրող միջոցառումները մեկնարկել են հուլիսի 1-ին և անց են կացվել Հայաստանի յոթ քաղաքներում, վերջին կանգառը Սիսիանն էր:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հուլիսի 7-ին Սիսիանում մեկնարկեց ամառային զորակոչը: Հայկական զուռնա դհոլի ոգևորող հնչյունները զինկոմիսարիատի բակում համախմբել էին որդիներին հայրենիքի պաշտպանության սուրբ գործին ճանապարհող ծնողներին, հարազատներին: Նրանց կողքին էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը և համայնքապետարանի աշխատակիցները: Նորակոչիկները՝ հպարտ և ինքնավստահ, թաքցնելով հուզմունքը, հրաժեշտ էին տալիս հարազատներին ու միաժամանակ ընդունում շնորհավորանքներ, բարեմաղթանքներ: Օդում թևածում էր հպարտությունը, խռովքն ու կոկորդում քարացած հուզմունքը, որը մեկ բառով կոչվում է մայրական սեր:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում չորս օր շարունակ մանկական տոն էր, բեմում էին նախակրթարանների ավագ խմբի սաները` հրաժեշտի ինքնատիպ և յուրօրինակ հանդեսներով: Թե դաստիարակները, թե ծնողները և թե մշակույթի կենտրոնի աշխատակիցները արել էին հնարավոր ամեն ինչ միջոցառումները իրական տոն դարձնելու համար: Ավարտական հանդեսներին ներկա էին նաև համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, համայնքապետարանի աշխատակիցներ:
Սիսիանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր-Պարգև քահանա Զեյնալյանի տերունական աղոթքով և երեխաներին ուղղված օրհնության խոսքերով հունիսի 27-ին մեկնարկեց միջոցառումների շարքը: Ավարատական ելույթներով հանդես եկան չորս նախակրթարանների 131 սաներ:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Հունիսի 21-ին,Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի նախաձեռնությամբ, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ բուժաշխատողի օրվան նվիրված տոնական միջոցառում: Հրավիրված էին Սիսիանի տարածաշրջանի բուժհիմնարկների աշխատակիցներ՝ բժիշկներ, բուժաշխատողներ: Օրվա խորհուրդը առիթ էր ևս մեկ անգամ հայացք ուղղելու բժշկի անձնվեր, պատասխանատու աշխատանքին, փառաբանելու և գովերգելու ամենամարդասիրական մասնագիտությունն ընտրած անձանց՝ բժիշկներին: Տոնական երեկոն սկսվեց Սյունիքի մարզպետ ՎահեՀակոբյանի շնորհավորական ուղերձով, որը ներկայացրեց մարզպետի օգնական Անի Գրիգորյանը: Ներկաներին շնորհավորանքի և բարեմաղթանքի խոսքեր հղեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Նա իր խոսքում բարձր գնահատեց բժշկի դերն ու նվիրումը թե խաղաղ և թե պատերազմական իրավիճակներում:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Մանկան անկեղծ ծափ ու ծիծաղ, երջանիկ ժպիտներ, զարդարված փողոցներ, հունիսի մեկ՝ երեխաների պաշտպանության միջազգային օր: Հունիսի 1-ի առավոտյան Սիսիանում ակտիվ եռուզեռ էր՝ տիրում էր տոնական բարձր տրամադրություն: Համայնքապետարանի և ենթակառույցների աշխատակիցները ջանք ու եռանդ չէին խնայում հրապարակին տոնական տեսք և երեխաներին հեքիաթային օր պարգևելու համար:
- Մանրամասները
- Հեղինակը՝ sisian.info
Սիսիանի Ազատամարտի հրապարակում միջոցառում էր կազմակերպվել՝ նվիրված Հայաստանի առաջին Հանրապետության և Արցախյան գոյամարտում հերոսաբար ընկած քաջամարտիկ Վուրգ Ոսկանյանի ծննդյան տարեդարձին: Միջոցառման ընթացքում խոսվեց Հայաստանի առաջին Հանրապետության մասին, որտեղ ներկայացվեց, որ հայ ազգն անհաղթելի է, հայ ժողովուրդն՝ անպարտելի: