Main content

1Մարտի 11-29-ը Սիսիանի համայնքապետարանում անցկացվեցին Հացավան, Թասիկ, Արևիս, Ախլաթյան, Տոլորս, Բռնակոթ բնակավայրերում ,,Ուժեղ սելավների, գետերի  վարարումների և  հեղեղումների դեպքում կանխարգելիչ միջոցառումների իրականացումը,, թեմայով շտաբային ուսումնավարժություններ:

Սիսիանի համայնքի ղեկավարի որոշման համաձայն համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը նշանակվել էր ուսումնավարժության ղեկավարման շտաբի պետ: Ուսումնավարժությունում ընդգրկված էին  Սիսիանի  համայնքապետարանի ղեկավար կազմը, բնակավայրերի վարչական ղեկավարները և Սիսիանի համայնքի ՔՊ ծառայությունների պետերը: IMG 6528Ուսումնավարժությունը նպատակ էր հետապնդում ստուգել և կատարելագործել Սիսիանի համայնքապետարանի ղեկավար կազմի, բնակավայրերի վարչական ղեկավարների, համայնքային ծառայությունների պետերի ունակությունները գետերի գարնանային հեղեղումների ժամանակ բնակչության պաշտպանությանն ուղղված միջոցառումների իրականացման աշխատանքներում:
Բնակավայրերից յուրաքանչյուրի համար քննարկվեցին ենթադրյալ իրավիճակներ, որոնք գարնանային ձնհալի և եղանակի կտրուկ տաքացման դեպքում կարող են իրականություն դառնալ: Քննարկվեցին նաև կանխարգելիչ միջոցառումները, վերջիններիս իրականացման պլանը, և արտակարգ իրավիճակում  պատասխանատու անձանց գործողությունները: IMG 6256
Որպես առաջնային խնդիրներ նշվեցին կամուրջների վերանորոգումը, գետերի հուների մաքրումն ու բնակչության իրազեկվածության մակարդակի բարձրացումը: Վարչական ղեկավարներին հանձնարարվեց բնակիչների հետ տարվող բացատրական աշխատանքների միջոցով կանխարգելել    կենցաղային աղբը, շինարարական թափոններն ու գոմաղբը գետերը լցնելու տգեղ սովորությունը, քանի որ  ժամանակի ընթացքում այդ աղբը ինքնաբերաբար արհեստական խոչընդոտ է դառնում և փոխում գետերի հունը:
Կամուրջների վերականգնման և ամրացման ուղղությամբ գործնական քայլեր ձեռնարկելու նպատակով հանձնարարվեց կատարել համայնքի տարածքում գտնվող կամուրջների ուսումնասիրություն և առկա վիճակի վերլուծություն:

Add comment


1