Main content

IMG 6606Ապրիլի 2-ին, Սիսիանի համայնքապետարանի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր երթ՝ նվիրված Ապրիլյան քառօրյա պատերազմի երրորդ տարելիցին: Հարյուրավոր սիսիանցիներ Սիսակ Նահապետի անվան հրապարակից իրենց քայլերն ուղղեցին դեպի Պանթեոն, նրանց հետ էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, Քառօրյայում զոհված հերոսների հարազատները, ՏԻՄ ներկայացուցիչներ, բարձրաստիճան սպաներ, պաշտոնատար անձինք:


Բազմամարդ երթի առջևից քայլում էր երեքամյա Նարեն, նա էլ բոլորի նման եկել էր հարգանքի տուրք մատուցելու քառօրյայում զոհված հերոսների ու, հատկապես, իր պապիկի՝ Եղիշե Նիկալյանի հիշատակին:  IMG 6653Պանթեոնում, պապիկի նկարի մոտ կանգնած, Նարեն անթարթ հետևում էր շիրմաքարերին ծաղիկներ խոնարհող անծանոթ մարդկանց, բոլորը տխուր էին, ինքն էլ չէր ժպտում, տատիկի աչքերից թափվող արցունքները հուշում էին. տխուր օր է: IMG 6660IMG 6628IMG 6633IMG 6636IMG 6639IMG 6644IMG 6648IMG 6651IMG 6656IMG 6664IMG 6658
2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը՝ ժամը 03:00 սահմաններում ադրբեջանական բանակը հարձակողական գործողություններ ծավալեց առաջնագծի ողջ երկայնքով՝ հրետանու, զրահատեխնիկայի և ավիացիայի ներգրավմամբ:  
Հրադադարի խախտումների խոշոր միջադեպեր մինչ այդ գրանցվել էին 2014թ. օգոստոսին, 2015թ. օգոստոս-սեպտեմբերին և դեկտեմբերին:Հրադադարի խոշոր չափերի խախտումներ չկային, սակայն ամեն շաբաթ հրապարակվում էին տվյալներ Արցախի հայկական դիրքերի ուղղությամբ ադրբեջանցիների կրակոցների վերաբերյալ: Քառօրյա պատերազմը ապացուցեց, պետք չէր թուլանալ,  մեր թշնամին չի փոխվել,  նույն նենգ ու դավադիրն է: Հանկարծահաս պատերազմի առաջին իսկ օրվանից հայ ժողովուրդը համխմբվեց , մի բռունցք դարձավ:  Առաջնագծում կանգնած տղաներին օգնության հասնելու պատրաստակամություն հայտնեցին, հատկապես, Արցախյան պատերազմի մասնակիցները, նրանց թվում՝ նաև սիսիանցի մարտիկները, ովքեր մեկնեցին՝ ավարտին հասցնելու  90-ականներին  կիսատ թողած գործը: Ավաղ, նրանցից ինը այդպես էլ ռազմաճակատ չհասավ, ապրիլի 4-ին թշնամու անօդաչու սարքի գնդակոծության հետևանքով զոհվեցին:

eduardԷդուարդ Յուրիկի Ալեքսանյան
Ծնվել է 1955թ. Սիսիան քաղաքում: Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին: Պարգևատրվել է  <Մարշալ Բաղրամյան>, <Անդրանիկ Օզանյան>, <Վազգեն Սարգսյան> և այլ մեդալներով, ԱՀ <Մայրական երախտագիտություն> կրծքանշանով, հետմահու՝ ՀՀ <Մարտական ծառայություն> մեդալով:

exishenikalyanԵղիշե Արտավազդի Նիկալյան
Ծնվել է 1961թ. Սիսիանի Լծեն գյուղում: Զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին: Պարգևատրվել է ՀՀ <Մարտական ծառայությու>, <Վազգեն Սարգսյան> մեդալներով, ԱՀ <Մայրական երախտագիտություն> կրծքանշանով, հետմահու՝ <Մարտական ծառայություն> մեդալով:

danxyanՍերգեյ Գուրգենի Դանղյան
Ծնվել է 1972 թ. Սիսիանի Շաղատ գյուղում: Զոհվել է 2016 թ. ապրիլի 4-ին: Հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

armenbeglaryanԱրմեն Մինասի Բեգլարյան
Ծնվել է Սիսիանի ախլաթյան գյուղում: Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին: Հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

sedrakՍեդրակ Սերգեյի Ասրյան
Ծնվել է  1972թ. Սիսիանի Դարբաս գյուղում: Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին: Հետմահու պարգևատրվել է ՀՀ <Հայրենիքին մատուցած ծառայությունների համար> 2-րդ աստիճանի մեդալով:

mirzoyanՄայիս Երջանիկի Միրզոյան
Ծնվել է  1956 թ. Սիսիանի Դարբաս գյուղում: Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին; Պարգևատրվել է ՀՀ <Մարտական ծառայություն> մեդալով, ԱՀ <Մայրական երախտագիտություն> կրծքանշանով , հետմահու՝ պարգևատրվել է ՀՀ <Հայրենիքին մատուցած ծառայությունների համար> 2-րդ աստիճանի մեդալով:

karoԿարո Ծերունի Համբարձումյան
Ծնվել է 1959 թ. Սիսիանի Վաղատին գյուղում: Վիրավորվել է 2019թ. ապրիլի 4-ին, մահացել՝ ապրիլի 18-ին: Հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

davidsargsyanԴավիթ Բագրատի Սարգսյան
Ծնվել է 1956 թ. Սիսիանի Շաղատ գյուղում: Զոհվել է 2016թ. ապրիլի 4-ին: Հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:

armenhovhannisyanԱրմեն Արեգի Հովհաննիսյան
Ծնվել է 1978թ. Սիսիանի Ծղուկ գյուղում: Վիրավորվել է 2016թ. ապրիլի 4-ին, մահացել՝ ապրիլի 7-ին: Հետմահու պարգևատրվել է <Մարտական ծառայություն> մեդալով:


Համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց նաև Շաղատի պանթեոն, ուր հանգչում է քառօրյայում զոհված Դավիթ Սարգսյանի աճյունը:

Տեսանյութը՝առանց մեկնաբանության

Add comment


1