Main content

1Ապրիլի 4-ին  Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը համայնքապետարանում ընդունց  ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի պարտականությունները կատարող Գաբրիել Ղազարյանին,  սպորտի վարպետ, նախարարության մարզական կազմակերպությունների և մանկապատանեկան սպորտի քաղաքականության վարչության պետ Վաղինակ Գալուստյանին և այլ աշխատակիցների, ովքեր աշխատանքային այցով գտնվում են Սյունիքում:

2Զրույցի ընթացքում  քննարկվեցին սպորտային կյանքի աշխուժացմանն ուղղված ծրագրերը, մարզակառույցների սաների կողմից գրանցված հաջողությունները և ոլորտին առնչվող մի շարք այլ հարցեր: 

IMG 6698Գաբրիել Ղազարյանը համայնքի ղեկավարի հետ այցելեց նաև Սիսիանում գործող մարզակառույցներ՝  տեղում ծանոթանալով առկա խնդիրներին, մարզակառույցների շենքային և նյութատեխնիկական  պայմաններին : S4520018Գաբրիել Ղազարյանը, աշխատանքային այցի շրջանակներում,  կայցելի նաև մարզկենտրոն և մարզի այլ համայնքներ:

Add comment


1