Main content

IMG 6908Ապրիլի 9-ին Սիսիանի համայնքի ղեկավարի հետ հանդիպման էին եկել Նորավանի միջնակարգ դպրոցի մի խումբ աշակերտներ, ովքեր 2018թ դեկտեմբերի 13-ին մասնակցել էին Երևանում՝ ՀՀ ԳԱԱ ԵԳԻ Հ․ Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանում կայացած <Սպիտակի երկրաշարժ 30 տարի անց, փորձ և հեռանկարներ> մրցույթին։

Երեխաները եկել էին շնորհակալություն հայտնելու համայնքի ղեկավարին իրենց մասնակցությունն ապահովելու և աջակցելու համար:  Դպրոցի <Հպարտ Սյունեցիներ> խումբը մրցույթում գրավել է առաջին հորիզոնականը՝ ներկայացնելով երկրաշարժի վերաբերյալ իրենց պատրաստած շնորհանդեսը, պաստառները և պարային բեմադրությունը: IMG 6910
Արթուր Սարգսյանը շնորհավորեց երեխաներին և շնորհակալություն հայտնեց Սիսիանը պատվով ներկայացնելու և համայնքի անունը բարձր պահելու համար. <Մեր համայնքի յուրաքանչյուր բնակչի, կազմակերպության, կառույցի հաջողությունը բոլորինս է: Ես չեմ տարանջատում ոչ համայնքային կառույցները համայնքային ենթակայության կառույցներից, պատրաստ եմ աջակցել բոլոր նրանց, ովքեր այս կամ այն բնագավառում ներկայացնում են Սիսիանի համայնքը: Սյունիքի մարզից մրցույթին միայն դուք եք մասնակցել և գրավել առաջին հորիզոնականը, ինչը, իսկապես, հպարտանալու առիթ է>,-ասաց Արթուր Սարգսյանը` երեխաներին մաղթելով նորանոր հաջողություններ ու հաղթանակներ:

 

Add comment


1