Main content

IMG 7016Ապրիլի 12-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու հերթական նիստը՝ ավագանու 10 անդամների մասնակցությամբ: Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված էին թվով 8  որոշման նախագծեր:

Առաջին հարցով  ներկայացվեց Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեի կատարման առաջին եռամսյակի ընթացքը՝ եկամուտների և ծախսերի կատարողականը:
IMG 7014Ավագանին միաձայն տվեց իր համաձայնությունը  պետական բյուջեից նպատակային հատկացումներ /սուբվենցիաներ/ ստանալու նպատակով 2019 թվականին բյուջետային ֆինանսավորման ներկայացվող հետևյալ ծրագրային հայտերին.
1) «Լուսավորության համակարգի կառուցում Լոր, Շաղատ, Բալաք, Իշխանասար, Վաղատին, Անգեղակոթ բնակավայրերում և Սիսիան քաղաքում», 
2) «Խանջյան, Մյասնիկյան-Արամ Մանուկյան -Շահումյան փողոցների, Սիսիան-Իշխանասար ճանապարհահատվածի ասֆալտապատում և բարեկարգում», 
3) «Կ.Դեմիրճյանի անվան այգու և Բռնակոթ բնակավայրի հրապարակի բարեկարգում»,
4) «Սիսիան քաղաքի Դուրյան 2, Խանջյան 1ա, Սիսական 11, Սիսական 15, Սիսական 19, Սիսական 46, Արամ Մանուկյան 3 և Դաստակերտ բնակավայրի Ա.Ավետյան 1, Ա.Ավետյան 2, Ա.Ավետյան 4, Ա.Ավետյան 14, Ա.Ավետյան 15 բազմաբնակարան շենքերի պահպանում»,
5) «Ոռոգման համակարգի կառուցում Անգեղակոթ, Բռնակոթ և Որոտնավան բնակավայրերում»,
6) «Սիսիան, Արևիս, Թասիկ, Սալվարդ, Բռնակոթ բնակավայրերում գյուղատնտեսական մեքենա-սարքավորումների համալրում»,
7) «Սիսիան համայնքի թիվ 2 և թիվ 3 ՆՈՒՀ-երի, Նորավան և Շամբ բնակավայրերում գտնվող խմբերի խմբասենյակների վերանորոգում և գույքի արդիականացում»:
Հաստատվեցին նաև Սիսիանի համայնքի սեփականություն հանդիսացող, կառուցապատման նպատակով նախատեսվող հողամասերի օգտագործման սխեմաները:
Համայնքում  սոցիալ-տնտեսական զարգացմանը նպաստող ծրագրերի իրականացմանը աջակցելու նպատակով  ավագանին հաստատեց Սիսիանում և Վաղատին բնակավայրում գտնվող որոշ հողամասերի նպատակային նշանակությունը փոխելու վերաբերյալ որոշման նախագծերը:
Լրացումներ կատարվեցին նաև 2019 թվականի մարտի 7-ի <Սիսիան քաղաքում 2019 թվականի գարնանը և աշնանը ծառերի հատում և էտ իրականացնելու մասին> թիվ 18-Ա որոշման մեջ: Հաշվի առնելով քաղաքացիների դիմում խնդրանքները, աշխատակազմի գյուղատնտեսության և բնապահպանության, քաղաքաշինության և տնտեսական ոլորտը համակարգող բաժինների աշխատակիցների ուսումնասիրությունները՝ հաստատվեց հատման և էտի ենթակա ծառերի ցանկը՝ ըստ հասցեների:IMG 7013
Օրակարգում ընդգրկված բոլոր նախագծերը ավագանին հաստատեց և կայացրեց համապատասխան որոշումներ:
Վերջիններիս մանրամասնորեն կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական կայքի  «ՏԻՄ-Համայնքի ավագանի- Ավագանու որոշումներ» և առցանց հեռարձակումներ բաժիններում:

Add comment


1