Main content

IMG 3323 копия
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորել է ՀՀ ոստիկանության օրվա կապակցությամբ: Ուղերձում ասված է.
«ՀՀ ոստիկանության հարգելի աշխատակիցներ, վետերաններ, Սիսիանի համայնքի բնակչության և անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ՝ մասնագիտական տոնի՝ ոստիկանության օրվա կապակցությամբ:

Դուք անձվիրաբար ծառայում եք հայրենքին՝ պատասխանատվությամբ կրելով քաղաքացիների պաշտպանի,  անվտանգության երաշխավորի արժանապատիվ տիտղոսը: Մեծագույն ակնածանքի է արժանի այն ոստիկանը, ով անձազոհությամբ է կատարում իրեն հանձնարարված առաջադրանքը, ով հավատարիմ է մնում ազնիվ ծառայելու երդմանը: Առանձնակի երախտագիտությամբ ուզում եմ շնորհավորել ոստիկանության վետերաններին: Դուք արժանի եք հատուկ շնորհակալության՝ հայրենիքին մատուցած անգնահատելի ծառայության, ձեր   երիտասարդ տարիները քաղաքացիների պաշտպանությանը նվիրելու համար: Ոստիկանի աշխատանքի հանդեպ պահանջները օրեցօր մեծանում են և դա պատահական չէ, քանի որ դուք եք մեր երկրի դեմքը, ձեր աշխատանքով է գնահատվում երկրի անվտանգությունն ու կարգուկանոնը: Խոնարհվում եմ նաև հայրենիքի սահմանները պաշտպանելիս և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակի առջև:
Խորին շնորհակալություն եմ հայտնում հատկապես ոստիկանության  Սիսիանի բաժնի բոլոր ստորաբաժանումների աշխատակիցներին, մեր համայնքի անվտանգությունն ապահովելու,  տեղական ինքնակառավարման մարմինների հետ համագործակցելու համար: Կրկին անգամ շնորհավորում եմ՝ մաղթելով բոլորիդ քաջառողջություն, տոկուն կամք, անվտանգ ու խաղաղ ծառայություն»:

Add comment


1