Main content

ՀՀ ոստիկանության մասնագիտական տոնի առթիվ Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեց ոստիկանության Սիսիանի բաժին:

1Շնորհավորելով ոստիկանության անձնակազմին՝ համայնքի ղեկավարը իր երախտագիտությունը հայտնեց՝ երկրին մատուցած ծառայության և անձնվեր աշխատանքի համար: Սիսիանի բաժնի տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ, բաժնի պետ Արմեն Մարկոսյանի գլխավորությամբ, համայնքի ղեկավարի կողմից արժանացան պատվոգրերի և շնորհակալագրերի՝ օրենքին հավատարիմ ծառայության ու հասարակության մեջ ազնիվ ոստիկանի կերպարի ստեղծման համար: IMG 8025Պարգևատրվեցին նաև ոստիկանության վետերանները՝ երկարամյա բարեխիղճ ծառայության և ոստիկանի կոչմանը հավատարիմ մնալու համար:IMG 8039 Բաժնի պետ Արմեն Մարկոսյանը ներկաներին փոխանցեց ՀՀ Ոստիկանության Սյունիքի վարչության պետ, ոստիկանության գնդապետ Արշավիր Գևորգյանի ողջույններն ու շնորհավորանքները, ինչպես նաև շնորհակալություն հայտնեց համայնքի ղեկավարին՝ իրենց աշխտանքը գնահատելու և արժևորելու համար: IMG 8044Համայնքի ղեկավարը ոստիկանության Սիսիանի բաժնին նաև հեռուստացույց նվիրեց: Մանրամասները՝ ՏԵՍԱՆՅՈՒԹՈՒՄ

Comments   

0 #1 สล็อตออนไลน์ 2019-04-26 10:39
Great post.
Quote

Add comment


1