Main content

IMG 8099Ապրիլի 20-ին, անտեսելով ձյունն ու ցուրտ եղանակը, Սիսիանի համայնքի Բռնակոթ բնակավայրում ծառատունկ էր կազմակերպվել:

1Նախաձեռնության հեղինակը երևանաբնակ բռնակոթցի, մասնագիտությամբ մանկավարժ Լալա Պողոսյանի ընտանիքն էր: Սա երկրորդ ծառատունկն է, առաջինը կազմակերպվել էր նախորդ տարվա աշնանը, հենց նույն վայրում՝ գյուղից երկու կիլոմետր հեռավորության վրա գտնվող Սահմանասարի  կամ ինչպես ընդունված է ասել  Ղարանդաշի լանջին: IMG 8106Նախաձեռնությանը մեծ սիրով միացել էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը՝ իր կողմից տրամադրելով պտղատու ծառերի մոտ 400 տնկիներ: Համայնքի ղեկավարի ու նախաձեռնության հեղինակների կոչն ու խնդրանքն է, որպեսզի բնակիչները ծառերին վնաս չպատճառեն, այլ սիրով խնամեն՝ տարածքը դարձնելով մեծ ու գեղեցիկ այգի:  IMG 8108
Ծառատունկը նվիրված էր Արցախյան պատերազմում զոհված բռնակոթցիների հիշատակին: IMG 8099
Առաջիկա օրերին մեծ ծառատունկ է նախատեսվում նաև Սիսիանում, կտնկվեն մոտ հազար դեկորատիվ ծառեր:

Add comment


1