Main content

57374805 1273932339438123 1520334782590877696 nՍիսիանի համայնքի Լոր բնակավայրի Սուրբ Գևորգ եկեղեցում մեծ շուքով նշվեց Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը՝ Սուրբ Զատիկը:

57541853 1273932329438124 3033480356863934464 oՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի հովանավորությամբ կազմակերպվել էր մատաղի արարողություն ու տոնին նվիրված հյուրասիրություն:58643471 1273932956104728 7987948273530830848 o Եկեղեցու բակում բացված էին առատ սեղաններ՝ ավանդական ուտեստներով լի: Ամբողջ գյուղը՝ մեծից փոքր այնտեղ էր՝ միասին նշելու եկեղեցական ամենաուրախ ու վառ տոնը: 58374319 1273932762771414 1993561825521696768 oԵկեղեցում, Լորի դպրոցի աշակերտների մասնակցությամբ, գեղեցիկ միջոցառում էր կազմակերպվել: Երեխաները, Դարբասի հոգևոր հովիվ Տեր Ընծա Քահանա Միրզոյանի գլխավորությամբ,  ներկայացրեցին Հայ Առաքելական եկեղեցու գլխավոր տոնի խորհուրդը: 58373582 1273933032771387 3667686618044563456 oՀամայնքի ղեկավարը ևս շնորհավորեց ներկաներին՝ ասելով,  որ մատաղի արարողությունն ու Զատկի տոնակատարությունը Լորում կդառնան ավանդույթ: 

Add comment


1