Main content

IMG 8451Ապրիլի 26-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ նիստը՝ ավագանու 13 անդամների մասնակցությամբ:

Նիստը վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Օրակարգում ընդգրկված էր մեկ հարց՝  Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին:IMG 8452
Նախատեսվող փոփոխությունները կատարվում են՝ հաշվի առնելով.

  • Սուբվենցիոն ծրագրերի շրջանակում բազմաբնակարան շենքերի տանիքների և նախակրթարանների կապիտալ վերանորոգման  աշխատանքների համար անհրաժեշտ սեյսմակայունության վերաբերյալ մասնագիտական եզրակացության ծառայության ձեռքբերման նպատակով կատարվող ծախսերը:
  • ԶՊՄԿ ՓԲ ընկերության կողմից 20մլն.  և Հասարակական ձայն բնապահպանական սոցիալական ՀԿ-ի կողմից՝ 6մլն դրամ Սիսիանի համայնքին որպես կապիտալ դրամաշնորհ հատկացումը:
  • Ուրբան կայուն զարգացման հիմնադրամի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակում նոր աղբամանների ձեռքբերման համար համայնքի կողմից կատարվող 2 մլն. դրամի ներդրումը:
  • Համայնքին պատկանող անշարժ գույքը ուղղակի վաճառքի միջոցով օտարելու արդյունքում բյուջեում կատարված մուտքերը:

Բյուջեում նախատեսվող փոփոխությունները ավագանին միաձայն հաստատեց:  
IMG 8453Հ.Գ.Ավագանու կողմից ընդունված  բոլոր որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական կայքի  «ՏԻՄ-Համայնքի ավագանի- Ավագանու որոշումներ» և առցանց հեռարձակումներ բաժիններում:

Add comment


1