Main content

IMG 3319Սիրելի հայրենակիցներ, սրտանց շնորհավորում եմ Աշխատանքի և աշխատավորների միջազգային օրվա՝ Մայիսի 1-ի կապակցությամբ:

Տոնը կոչված է գնահատելու ազնիվ աշխատանքը, մեծարելու արդար քրտինքով իր ապրուստը վաստակող աշխատավորին: Թող որ ազնիվ աշխատանքի մասին մեր պատկերացումներն ու աշխատավորի հանդեպ մեր ունեցած վերաբերմունքը  երբեք չաղավաղվեն: Մաղթում եմ բոլորիդ արդյունավետ և արժանապատիվ աշխատանք՝ ի բարօրություն ձեր ընտանիքների, ի շենացում մեր երկրի:  Մաղթում եմ, որպեսզի երիտասարդների  համար ստեղծվեն աշխատելու, սեփական աշխատանքով ընտանիքի կարիքները հոգալու հնարավորություն ու պայմաններ: Թող որ ձեր իրավունքները երբեք չոտնահարվեն, ձեր աշխատանքը կատարեք նվիրումով ու մեծ սիրով: Եղեք ըստ արժանվույն գնահատված: Նորից ու նորից շնորհավոր Մայիսի 1:

Add comment


1