Main content

IMG 9062Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության /JICA/ կողմից, հրշեջ գույքի բարելավման ծրագրի շրջանակներում,  Հայաստանին տրամադրված հրշեջ մեքենաներից մեկը հատկացվեց Սիսիանի հրշեջ- փրկարարական ջոկատին:

Մայիսի 7-ին կայացած հանձնման հանդիսավոր արարողությանը ներկա էին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության ղեկավար կազմի ներկայացուցիչներ և ծրագրի խորհրդատուներ:IMG 9041
Տեղում փոքրիկ գործնական պարապմունք կազմակերպվեց, փրկարարական ջոկատի աշխատակիցները ծանոթացան նոր մեքենայի  հնրավորություններին: Ծրագրի խորհրդատու Կամիհաշի Նաբույակին ասաց, որ մեքենան արտադրված է հատուկ Հայաստանի համար,  հաշվի են առնվել տեղի կլիմայական պայմաններն ու ռելիեֆը: Մեքենան նախատեսված է հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքներ կատարելու համար:
Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհակալություն հայտնեց ծրագրի ղեկավարներին և ՀՀ ԱԻ նախարարությանը՝ ասելով, որ հրշեջ մեքենան իսկապես խիստ անհրաժեշտ էր մեր համայնքին:IMG 9048
Հյուրերը մեկնելուց առաջ ծանոթացան նաև ստորաբաժանման շենքային պայմաններին:

Add comment


1