Main content

IMG 9101 копияՄայիսի 7-ին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը համայնքապետարանում կատարել է քաղաքացիների հերթական ընդունելությունը:

Համայնքի ղեկավարին իրենց խնդիրները ներկայացրել են Սիսիանից և համայնքի տարբեր բնակավայրերից եկած 33 քաղաքացիներ: Գերակշիռ մասը դիմել էին աշխատանքի տեղավորման և դրամական աջակցության խնդրանքով: Եղան նաև բնակարանային պայմանների բարելավման և առողջապահական հարցերով դիմող քաղաքացիներ: Սոցիալական աջակցության համար դիմած քաղաքացիներից ընդունվեցին դիմումներ, որոնք կդրվեն քննարկման: Ներկայացված բոլոր խնդիրները ևս կուսումնասիրվեն:

Add comment


1