Main content

50932699 574770602986875 1351004567369678848 nՀայկ Քարամյանի մահվան օրվանից անցել է 5 ամիս: Ընտանիքի անդամների ու, հատկապես, հոր՝ Սամվել Քարամյանի համար կյանքն ասես կանգ է առել, ժամանակը ոչ միայն չի ամոքում սրտի վերքերը, այլ օր օրի ավելացնում ու խտացնում է նրանց ցավը:

2018 թվականի դեկտեմբերի 6-ին Հայկի մահվան բոթը ցնցեց Սիսիանը.<…հայտնաբերվել է ձնահյուսի տակ մնացած պայմանագրային զինծառայող, սերժանտ Հայկ Սամվելի Քարամյանի դին>, այս լուրը կայծակնային արագությամբ տարածվեց՝ անասելի ցավ ու մորմոք պատճառելով ընտանիքին, հարազատներին, ծանոթ ու անծանոթներին:
IMG 8505Արդեն մի քանի շաբաթ է Սամվել Քարամյանի օրը սկսվում ու ավարտվում է որդու հիշատակին կառուցվող հուշաղբյուրի ու հանգստյան գոտու շինհրապարակում: Միայնակ, լուռ ու մտախոհ, քարը քարին դնելով, որդու հետ մտովի զրուցելով, Սամվելը ամայի ու քարքարոտ ճամփեզրը վերածում է գեղեցիկ ու բարեկարգված հանգստավայրի: IMG 8508Օրերս Սիսիանի համայնքապետարանի քաղաքաշինության ու տնտեսության ոլորտը համակարգող բաժնի պետ Սիմոն Հովհաննիսյանի և  ընտանիքի բարեկամ Մհեր Բահարյանի հետ այցելեցինք նրան: Ինչպես միշտ մենակ էր, արցունքոտ աչքերով ու դողացող ձայնով պատմեց, թե վայրը կառուցապատումից հետո ինչ տեսք է ունենալու.<Տղաս երազում էր մեքենա ունենալ, մի լավ մեքենայի գումար եմ ծախսելու ու այս վայրը դրախտի եմ վերածելու>,-ասաց Սամվելը, մաքրեց քրտինքն ու լուռ սկսեց տնկել մեր տարած շիվերը:IMG 8509Մայիսի 14-ին Հայկը կդառնար 24 տարեկան: Որդու ծննդյան օրը հենց այստեղ է նշելու՝ հարազատների ու իր վիշտը կիսող բարեկամ մարդկանց հետ, այդ օրը նաև հուշաղբյուրի և խաչքարի բացման արարողությունը կկազմակերպվի: Հետո…հետո նորից ամեն օր, քարը քարին դնելով ու իր երազած դրախտավայրը կառուցելով, Սամվելը կփորձի հոգու ցավը  փոքր ինչ ամոքել, անցորդներն էլ կխմեն աղբյուրի սառնորակ ջուրը, կօրհնեն կառուցողին՝ աղոթելով Հայկի հոգու հանգստության ու խաղաղության համար:

Add comment


1