Main content

IMG 9491Այսօր զոհված զինծառայող, սերժանտ Հայկ Քարամյանի ծննդյան օրն է:

Հայկը մահացել է 2018 թվականի դեկտեմբերի 5-ին, պաշտպանական դիրքեր բարձրանալիս դժբախտ պատահարի զոհ է դարձել՝ մնալով ձնահյուսի տակ:  Մայիսի 14-ին նա կդառնար 24 տարեկան: Հայկի հայրը՝ Սամվել Քարամյանը, Սիսիանի մի գողտրիկ վայրում կառուցել է որդու հիշատակը հավերժացնող հուշաղբյուր, տարածքը բարեկարգել, վերածվել է հանգստյան գոտու/ Սիսիան-Տոլորս ճանապարհից դեպի Ույծ բնակավայր տանող ճամփեզրին/: IMG 9503Այսօր նաև հուշաղբյուրի բացման արարողությունն էր: Զինվորական նվագախմբի հնչյունների ներքո Սամվել Քարամյանը, դստեր և թոռնիկի հետ, հանդիսավոր կերպով կատարեց հուշաղբյուրի բացումը:  Սիսիանի Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը և Իշխան սարկավագ Գևորգյանը օծեցին հուշաղբյուր-խաչքարը՝ օրհնանքի խոսքեր հղելով՝ ի հիշատակ Հայկի և հայրենիքի համար զոհված բոլոր հերոսների: Ներկա էին ընտանիքի անդամները,  հարազատները, Հայկի ընկերները, Սիսիանի  N զորամասի հրամանատարական կազմը, Սիսիանի համայնքապետարանի ներկայացուցիչներ:IMG 9504IMG 9520IMG 9512IMG 9488

Add comment


1