Main content


IMG 0308Սիսիանի ավագ դպրոցում վերջին զանգի տոնական միջոցառումները, ավանդույթի համաձայն, մեկնարկում են մի քանի օր շուտ:

IMG 0355Կազմակերպվում է զանգերի փակցման հանդիսավոր արարողություն: Այս տարի ավարտական ամենաուրախ միջոցառումը կազմակերպվեց մայիսի 20-ին: Ներկա էր նաև Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, նա ուսուցիչների և դպրոցի տնօրեն Նաիրա Ներսիսյանի հետ փակցրեց շրջանավարտների խորհրդանշական զանգերը: IMG 0311Համայնքի ղեկավարը ևս տնօրինության կողմից զանգ նվեր ստացավ: Այս պահից սկսած շրջանավարտները անվանական ու գեղեցիկ զանգերի շնորհիվ կտարբերվեն դպրոցի մյուս աշակերտներից՝ այն կրելով մեծ հպարտությամբ ու պատասխանատվությամբ: IMG 0508Միջոցառման ընթացքում բարեմաղթանքներով հանդես եկան դպրոցի աշակերտները, ուսուցիչները: IMG 0300Պատվոգրերով պարգևատրվեցին ուսումնական տարվա ընթացքում հաջողություն գրանցած աշակերտները: Տոնական օրն ամփոփվեց երաժշտական ու պարային ելույթներով, ավանդական շուրջպարով:IMG 0554
ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՆԵՐԸ՝ sisian-info ֆեյսբուքյան էջում:

Add comment


1