Main content

1Մայիսի 24-ին Սիսիանի ավագ դպրոցում, համայնքի միջնակարգ և հիմնական դպրոցներում կազմակերպվել էին Վերջին զանգի և Վերջին դասի տոնական միջոցառումներ:

IMG 1471


Սա թերևս ամենածաղկառատ, ժպտառատ և հուզիչ օրն էր մեր համայնքում: Վաղ առավոտից բոլոր դպրոցներում անսովոր եռուզեռ էր, բոլորի ուշադրության կենտրոնում, իհարկե, օրվա հերոսներն էին:

համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը մասնակցեց ավագ դպրոցի, Շաքիի, Անգեղակոթի և Շաղատի միջնակարգ դպրոցների Վերջին զանգի միջոցառումներին: Առաջին երեք դպրոցներն այս տարի, ի թիվս մի շարք դպրոցների, արժանացել են համայնքի ղեկավարի հատուկ պատվոգրին՝ օլիմպիադաներում ու մրցույթներում Սիսիանի համայնքը լավագույնս ներկայացնելու համար:IMG 1641 IMG 1699

Շաղատում թե՛ հյուրերին և թե՛ շրջնավարտներին առանձնահատուկ անակնկալ էր սպասվում, դպրոցի տնօրենը ներկայացրեց նախօրեին լույս ընծայված, դպրոցի մեկդարյա պատմությունը ընդգրկող <Կրթության նվիրյալները> գիրքը, որի հեղինակն է դպրոցի նախկին սան, գրող Գոհար Գարունը, ժողովածուի տպագրությանն աջակցել է ռուսաստանաբնակ սիսիանցի Աշոտ Օրդուխանյանը:

IMG 1752
Օրվա ավարտին, անտեսելով անձրևն ու ցուրտ եղանակը, կայացավ նաև Սիսակ Նահապետի անվան հրապարակում նախատեսված տոնական միջոցառումը: IMG 1898Օրվա խորհրդին համապատասխան զարդարված հրապարակում շրջանավարտները պարեցին, ուրախացան և վայելեցին հատուկ իրենց համար պատրաստված շքեղ հրավառությունը:
/ԲՈԼՈՐ ԼՈՒՍԱՆԿԱՐԱՆԵՐԸ՝ sisian-info ֆեյսբուքյան էջում/
IMG 1953

Add comment


1