Main content

imqailyՄայիսի 27-ին Տաթևի համայնքում կայացավ ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարարության և Սյունիքի մարզպետարանի համատեղ նախաձեռնությամբ կազմակերպված  «Իմ քայլը հանուն Սյունիքի մարզի» ներդրումային բիզնես-ծրագրերի համաժողովը:

Ներկա էին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանը, պատգամավորներ, մարզային և համայնքային իշխանությունների ներկայացուցիչներ, մարզպետներ, համայնքի ղեկավարներ, ոլորտային գերատեսչությունների ղեկավարներ, գործարարներ, ՀԿ ներկայացուցիչներ, բիզնես-նախագծերի հեղինակներ: «Իմ քայլը հանուն Սյունիքի» համաժողովում համագործակցության  հուշագրեր  ստորագրվեցին, որից երկուսը` Սիսիանի համայնքապետարանի և ներդրումային ծրագրեր ներկայացրած ընկերությունների միջև: Առաջին հուշագիրը Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը  ստորագրեց <ՍիսԷկո> ընկերության հիմնադիր Կարեն Ստեփանյանի հետ: Համայնքը, որպես աջակցություն, ընկերությանը կտրամադրի հողատարածք Սիսիանում օրգանական սառը թեյերի գործարան հիմնելու համար: Համագործակցության երկրորդ հուշագիրը ստորագրվեց <Թոնիր հարսանեկան գյուղ> նախաձեռնության համահեղինակ Հայկ Երանոսյանի հետ: Հայկը և նրա կինը՝ Սիրարփի Խոջաբաղյանը հեղինակել են այս նախաձեռնությունը՝ նպատակ ունենալով  վերադարձնել հասարակությանը հայոց հարսանեկան ծեսի մոռացված ավանդույթները: Նրանք նախատեսում են Սիսիանի համայնքի Վաղատին բնակավայրում ստեղծել <Հարսանեկան գյուղ>:  Ծրագրի նպատակն է Սյունիքում, մասնավորապես Սիսիանի համայնքում, ստեղծել զբոսաշրջային ենթակառուցվածք, որը նպաստավոր պայմաններ կստեղծի զբոսաշրջիկների համար՝ բացահայտելու էթնիկ հայկական ծեսերը, տարազները, երգն ու պարը, խոհանոցը:
Համաժողովի շրջանականերում բացվել էր EXPO ցուցասրահ, որտեղ տաղավարներ ուներ նաև Սիսիանը. ներկայացված էին <Սիսիան կաթ>-ի կաթնամթերքը, <Տատնի> հանքային ջրերի և <Դարբաս> լիմոնադների գործարանի արտադրանքն ու <Sisian Ceramics>-ի կավե աշխատանքները:

Add comment


1