Main content

IMG 3323 копияՍիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը շնորհավորել է Հանրապետության օրվա կապակցությամբ.

«Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ բոլորիս Հանրապետության օրվա կապակցությամբ: Մայիսի 28-ի խորհուրդը շատ մեծ է, այն  մեր պետականության վերականգնման օրն է,  մեր ազատ և անկախ  ապրելու իրավունքի ձեռք բերման օրը: Ազատություն և անկախություն, որ հայերիս համար բոլոր ժամանակներում բավականին դժվարությամբ է տրվել, տրվել է  պայքարի ու միասնականության շնորհիվ:  Մայիսի 28-ը մեր հաղթանակները խորհրդանշող տոնն է: Իմ խորին համոզմամբ, հաղթանակ է նաև հայրենիքի հանդեպ ունեցած մեր մեծ սերը, ամուր պետություն կառուցելու հաստատակամությունը,  մեր երեխաների ապագան մեր երկրում տեսնելու վճռականությունը: Այս տոնական օրը խոնարհվում ենք նաև բոլոր ժամանակներում մեր հաղաթանակները կերտած հերոսների հիշատակի առջև:
Մաղթում եմ, որպեսզի մեր երկրի  նորագույն պատմության կերտման այս վճռորոշ պահին ևս լինենք միասնական, հայրենասիրությունն ու հայրենիքի հանդեպ հոգատար վերաբերմունքը վեր դասենք ամեն ինչից, գնահատենք մեր ձեռքբերումներն ու հավատով լցվենք գալիք օրվա հանդեպ»:

Add comment


1