Main content

61873054 1302147899949900 3013512993775288320 oՄայիսի 30-ին Սիսիանի համայնքի Շամբ բնակավայրում նշվեց գյուղի օրը:

Կազմակերպվել էր տոնական միջոցառում, որը մեկնարկեց գյուղի մուտքի մոտ կազմակերպված ծառատունկով: 61690539 1302147763283247 8895580394817060864 oՏոնական օրը նշելու էին եկել Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, վարչական ղեկավարներ, ավագանու անդամներ, հոգևոր սպասավորներ և պաշտոնատար այլ անձինք: 2017 թվականի մայիսի 30-ին Շամբի հրապարակը անվանակոչվել էր ապրիլյան պատերազմում զոհված,Արցախյան պատերազմի մասնակից Մայիս Միրզոյանի անունով, իսկ նորակառույց պուրակում բարերար եղբայրներ Ստեփանյանների հովանավորությամբ տեղադրվել էր խաչքար-հուշարձան՝ ի հիշատակ Արցախում զոհված հերոսների: Խաչքարի տեղադրման և պուրակի բարեկարգման աշխատանքներին մասնակցել էին գրեթե բոլորը, ուստի մայիսի 30-ը շամբեցիների համար դարձավ իրենց համախմբվածությունն ու միասնականությունը խորհրդանշող օր:61630251 1302150139949676 6832618318768111616 oՏոնի կապակցությամբ շամբեցիներին շնորհավորեցին Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը, վարչական ղեկավար Սաշա Ստեփանյանը և Դարբասի եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Ընծա քահանա Միրզոյանը: Երաժշտական ու պարային ելույթներով հանդես եկան Դարբասի եկեղեցու կիրակնօրյա դպրոցի սաները, Շամբի դպրոցականները, Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլը: Տոնական միջոցառումը շարունակվեց Շամբի պահածոների, <Տատնի> հանքային ջրերի և <Դարբաս> լիմոնադի գործարանների, Շամբի դպրոցի, նախակրթարանի և բնակիչների կողմից պատրաստված առատ սեղանների շուրջ:

Add comment


1