Main content

IMG 3323 копияՍիրելի՛ հայրենակիցներ, ջերմորեն շնորհավորում եմ  երեխաների պաշտպանության միջազգային օրվա կապակցությամբ:

Հունիսի 1-ը երեխաների ամենասիրելի, ամենագունեղ ու պայծառ տոնն է: Իսկ մեծերիս համար խորհելու ևս մեկ առիթ՝  պարտավորությունների ու մեր երախաների ապահով ապագայի կառուցման պատասխանատու առաքելության վերաբերյալ:   Մեր պարտքն է նրանց մանկությունը դարձնել անհոգ ու լուսավոր, ընձեռել լավ կրթություն ստանալու հնարավորություն, նպաստել նրանց բազմակողմանի զարգացմանը:

Սիսիանի համայնքապետարանի կողմից իրականացվող ծրագրերի և աշխատանքների գերակշիռ մասը ուղղված է մեր համայնքի բալիկների կյանքը առավել ապահով ու բարեկեցիկ դարձնելուն: Համայնքային ենթակայության բոլոր նախակրթարաններում, վստահաբար կարող եմ ասել, որ խնդիրներ գրեթե չկան: Անցյալ տարի վերանորոգվեցին համայնքի երկու մեծ նախակրթարանները, բնակավայրերում բացվեցին խմբասենյակներ, կառուցվեցին խաղահրապարակներ:

Հնարավորություն ենք ընձեռել մեր տաղանդաշատ փոքրիկներին մասնակցելու տարբեր փառատոնների ու մրցույթների, ելույթ ունենալու մեծ բեմերում, սպորտային հարթակներում: Ինչպես նախորդ ամառ, այս տարի ևս կկազմակերպվեն տարատեսակ մշակութային ու  սպորտային միջոցառումներ՝ մեր փոքրիկների ամառային հանգիստը առավել բովանդակալից դարձնելու համար:

Առանձնակի ջերմությամբ շնորհավորում եմ  հատուկ խնամք պահանջող բոլոր փոքրիկներին, մաղթում եմ նրանց ուրախ մանկություն և անհոգ ժպիտ: Թող որ բոլոր մանուկները լինեն պաշտպանված, հեռու մեծերի աշխարհին հատուկ դժվարին խնդիրներից: Մաղթում եմ նրանց հեքիաթային ու սիրով լեցուն  մանկություն:
Շնորհավոր հունիսի 1:

Add comment


1