Main content

 images

1. Երեխային համայնքային նախադպրոցական ուսումնական հաստատություն ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝  

1. Ծնողի դիմում՝ ուղղված մանկապարտեզի տնօրենին. 
2. Երեխայի ծննդյան վկայականի պատճեն.  
3. Տեղեկանք հիվանդանոցից. 
4. Երեխայի  լուսանկար  3x4 չափի.  
5. Բնակարանային և կոմունալ ծառայությունից  տեղեկանք՝ բնակության վայրի մասին. 
6. Ծնողի անձնագրի պատճեն:

Սիսիանի թիվ 1,2,3 և 4 ՆՈՒՀ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը  կազմում է չորս հազար հինգ հարյուր դրամ, իսկ Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Բռնակոթ, Շամբ, Աղիտու, Դարբաս, Ույծ, Աշոտավան, Շաղատ, Նորավան, Տոլորս, Անգեղակոթ, Շաքի բնակավայրերի նախադպրոցական հաստատություններ հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը չորս հազար դրամ.

Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Հացավան, Բնունիս, Տորունիք և Թասիկ բնակավայրերում «Այլընտրանքային նախադպրոցական ծառայություն Սյունիքի մարզի փոքր համայնքներում» ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի գրասենյակին կից «Քայլ առ քայլ» ԲՀ-ի կողմից և Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի Լոր բնակավայրում ստեղծված խմբեր հաճախող երեխաների ամսական վարձավճարը՝ անվճար:

Թիվ 1 մանկապարտեզ /հասցե՝ Սիսական 17, էլ.հասցե Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript/                 
Թիվ 2 մանկապարտեզ /հասցե՝ Սպանդարյան 82, էլ.հասցե Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript/               
Թիվ 3 մանկապարտեզ /հասցե՝ Շիրվանզադե 4Ա, էլ. հասցե  Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript/     
Թիվ 4 մանկապարտեզ /հասցե՝ Որոտան 3Ա, էլ.հասցե Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript/

2. Երեխային համայնքային ենթակայության արտադպրոցական ուսումնական հաստատություններ ընդունելու համար անհրաժեշտ է ներկայացնել հետևյալ փաստաթղթերը՝

1.Դիմում ծնողի կամ խնամակալի կողմից՝ուղղված դպրոցի տնօրենին.
2.Երեխայի ծննդյան վկայականի պատճեն.
3.Երեխայի լուսանկար 3x4 չափի. 
4. Ծնողի անձնագրի պատճեն:                                                                                                                                                                         

Ընդունելության համար կարելի է դիմել հունիսի 1-ից  հունիսի 30-ը:

Արտադպրոցական ուսումնական հաստատություն հաճախող մեկ երեխայի ամսական վարձավճարը կազմում է՝

1) Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ չորս հազար դրամ.

2) «Սիսիանի համայնքի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ չորս հազար  դրամ.  

3) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում՝

ա. դաշնամուրի դասարան՝ չորս հազար դրամ, 
բ. վոկալի, ջութակի, քանոնի և կլարնետի դասարաններ` երեք հազար հինգ հարյուր դրամ, 
գ. շեփորի և դուդուկի դասարաններ` երեք հազար դրամ:

4) «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ-ում՝
ա. նախապատրաստական խումբ՝ երկու հազար դրամ, 
բ. ուսումնական խումբ՝ երկու հազար հինգ հարյուր դրամ,
գ. ուսումնամարզական խումբ՝ երեք հազար դրամ:

5) Սիսիան քաղաքի «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ-ում՝                 

ա. առողջարարական խումբ՝ ամսական չորս հազար դրամ, 
բ. խոհարար-հրուշակագործ, խոհարար-դիզայներ խմբեր՝ չորս հազար դրամ, 
գ. գեղանկարչության և համակարգչային խմբեր՝ երեք հազար հինգ հարյուր դրամ,
դ. Ժողովրդական և ժամանակակից պարերի խմբեր՝ չորս հազար դրամ, 
ե. վարսահարդարների, մատնահարդարների, դիմահարդարների խմբեր՝ վեց հազար դրամ, 
զ. հելյունագործության, ուլունքագործության խմբեր՝ երկու հազար հինգ հարյուր դրամ, 
է. դեկորացիաների ձևավորում խումբ՝ չորս հազար դրամ, 
ը. ասմունքի խումբ՝ երկու հազար դրամ:

6) Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի  ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ-ում՝ հինգ հազար դրամ:

  1. Սիսիան քաղաքի «Զ. Ա. Խաչատրյանի անվան գեղարվեստի դպրոց» ՀՈԱԿ, հասցե՝ ք.Սիսիան, Սիսական 23, հեռախոս՝ (0283) 2-36-63, էլ.փոստ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
  2. «Սիսիանի համայնքի մանկական արվեստի դպրոց» ՀՈԱԿ, հասցե՝ ք.Սիսիան, Ֆիզկուլտուրնիկների 2ա, հեռախոս՝(0283) 2-52-86, էլ.փոստ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript:
  3. Սիսիանի համայնքի «Էմմա Ասյանի անվան Սիսիանի մանկական երաժշտական դպրոց» ՀՈԱԿ, հասցե՝ ք.Սիսիան, Գ.Նժդեհի 1, հեռախոս՝ (0283) 2-29-64,  էլ.փոստ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
  4. «Սիսիանի համայնքի շախմատի դպրոց» ՀՈԱԿ, հասցե՝ ք.Սիսիան,Սիսական 36, հեռախոս՝(0283) 2-65-62, էլ.փոստ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript:
  5. «Աղվան Մինասյանի անվան մանկապատանեկան ստեղծագործության կենտրոն» ՀՈԱԿ, հասցե՝ ք.Սիսիան, Չարենցի 5, հեռախոս՝(0283) 2-33-25, էլ.փոստ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript
  6. Սիսիանի քաղաքային համայնքի «Սիսիանի  ֆուտբոլի դպրոց» ՀՈԱԿ, հասցե՝ ք.Սիսիան, Ֆիզկուլտուրնիկների 5/3-1, հեռախոս՝ 041201202, էլ.փոստ Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

    ՍԻՍԻԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ

Add comment


1