Main content

IMG 2878Սիսիանի համայնքապետարանը և Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնը համատեղ իրականացնում են «Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում» ծրագիրը:

Հունիսի 3-ից 28-ը, ծրագրի շրջանակներում, Սիսիան քաղաքում և Անգեղակոթ բնակավայրում կկատարվեն բարեկարգման ու կանաչապատման աշխատանքներ: Ծրագրում ընդգրկված են Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնում հաշվառված և գործազուրկի կարգավիճակ ստացած 36 անձինք: IMG 2881Նրանք մեկ աշխատանքային օրվա համար կվճարվեն 5000 դրամ՝ ներառյալ եկամտային հարկը, ինչպես նաև օրենքով սահմանված դեպքերում՝ նպատակային սոցիալական վճարը: Ծրագրի նպատակն է գործազուրկ անձանց ժամանակավոր զբաղվածության ապահովման միջոցով սոցիալական լարվածության մեղմումը, ինչպես նաև համայնքում բարեկարգ և կանաչապատ տարածքների ավելացումը:

Ծրագրով նախատեսված է.

  • Սիսիան քաղաքի Սիսական փողոցի և Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի հարակից կանաչապատ տարածքների խոտի հնձման աշխատանքներ: Սպանդարյան փողոցի և Շահումյան-Թումանյան խաչմերուկի հարակից տարածքների կանաչապատում և վարդի թփերի տնկում:IMG 2893
  • Սիսիան քաղաքի Հ. Ազոյան 2, ֆիզկուլտուրնիկների 2 և 4 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների կանաչապատում, բակերում՝ եզրաքարերի վերականգնում ու ծաղկապատում:IMG 2861
  • Անգեղակոթ բնակավայրի խաղադաշտի բարեկարգում և կանաչապատում:IMG 2896

Add comment


1