Main content

smednc corporate style logoՀայաստանի ՓՄՁ ԶԱԿ հիմնադրամը հրավիրում է ՀՀ Սյունիքի մարզում բնակվող բոլոր ՍԿՍՆԱԿ ԳՈՐԾԱՐԱՐՆԵՐԻՆ ովքեր ցանկանում են հիմնել իրենց սեփական բիզնեսը կամ վերջին երեք տարիներին զբաղվում են ձեռնարկատիրական գործունեությամբ, մասնակցել «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցություն» ծրագրին:

 

Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ:
Մասնակցելով ծրագրին սկսնակ գործարարները ստանում են բիզնեսի պլանավորման, շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ և համապատասխան գործարար հմտություններ:
Ծրագրի տևողությունը մեկ ամիս է, որի ընթացքում փորձառու մասնագետների ուղղորդմամբ սկսնակ գործարարները նախ մշակում են իրենց անհատական գործարար ծրագիրը, որից հետո ձեռնամուխ են լինում դրա իրականացմանը:
Ծրագրի շրջանակներում մասնակիցները հնարավորություն կունենան օգտվելու Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի սկսնակների ֆինանսական աջակցության գործիքներից: 
Լավագույն գնահատականի արժանացած կենսունակ գործարար ծրագրերը կարող են ներկայացվել վարկավորման հետևյալ պայմաններով`

• առավելագույնը 5 մլն դրամ, 
• տարեկան տոկոսադրույքը` 10%, 
• մինչև 5 տարի մարման ժամկետով,
• Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից տրամադրվող երաշխավորություն (100%):

Մանրամասների համար դիմել
Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի Սյունիքի մասնաճյուղ
հետևյալ հեռախոսահամարով` 0283 26339, 098 311005
Էլ. փոստ` Այս էլ. փոստի հասցեն պաշտպանված է սպամ-բոթերից: Այն տեսնելու համար անհրաժեշտ է միացնել JavaScript

Add comment


1