Main content

IMG 3096 копияՀունիսի 7-ին կայացավ Սիսիանի համայնքի ավագանու արտահերթ  նիստը: Այն վարում էր Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը: Ներկա էին ավագանու 9 անդամներ, օրակարգում մեկ հարց էր՝  Սիսիանի համայնքի ավագանու 2018 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության Սյունիքի մարզի Սիսիանի համայնքի 2019 թվականի բյուջեն հաստատելու մասին» թիվ 104-Ն որոշման մեջ փոփոխությունները և լրացումները կատարելու վերաբերյալ:

Նախատեսվող փոփոխությունները հաստատվեցին՝ հաշվի առնելով, որ սուբվենցիոն 7 ծրագրերից 3-ը արդեն անցել են հաստատման վերջնական փուլ և անհրաժեշտ է սկսել գնման գործընթաց:

Վերոնշյալ ծրագրերն են՝
1. Մեքենաների և սարքավորումների ձեռքբերում: Ծրագրի նպատակն է համայնքի Արևիս, Թասիկ, Սալվարդ, Բռնակոթ բնակավայրերի համար ձեռք բերել3 հատ տրակտոր, խոտհավաք, խոտամամլիչ, շարքացան, հնձիչ, խոզանակ, կցորդ: Ծրագրի արժեքը 47090.0 հազար դրամ է, որից համայնքի ներդրումը՝ 21190.5 հազար դրամ և պետության կողմից ներդրումը՝ 25899.5 հազար դրամ:
2. Ճանապարհների կապիտալ վերանորոգում: Ծրագրի նպատակն է Խանջյան փողոցի փոսալցում, Մյասնիկյան- Շահումյան-Արամ Մանուկյան փողոցների ասֆալտապատում, Սիսիան-Իշխանասար՝ համայնքային նոր գերեզմանատուն տանող ճանապարհահատվածի ասֆալտապատում փողոցների հատվածում: Ծրագրի արժեքը 194791.96 հազար դրամ է, որից համայնքի ներդրումը՝ 87656.382 հազար դրամ և պետության կողմից ներդրումը՝ 107135.578 հազար դրամ:
3. Փողոցների լուսավորում: Ծրագրի նպատակն է՝ 534 հենասյուների տեղադրում, որից 92-ը՝ Շաղատում,  46-ը՝ Բալաքում, 50-ը՝ Իշխանասարում, 77-ը՝ Վաղատինում, 80-ը՝ Անգեղակոթում, 29-ը՝ Լորում, 160-ը՝ Սիսիանում: Ծրագրի արժեքը 167136.290 հազար դրամ է, որից համայնքի ներդրումը՝ 66854.516 հազար դրամ և պետության կողմից ներդրումը՝ 100281.774 հազար դրամ:

Բյուջեում փոփոխություն կատարվեց նաև՝ կապված Սիսիանի ԶՏԿ-ի հետ համատեղ իրականացվող վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրում համայնքապետարանի կողմից կատարվող ներդրման հետ:  
Հ.Գ.Ավագանու կողմից ընդունված  բոլոր որոշումներին կարող եք ծանոթանալ Սիսիանի համայնքապետարանի sisian.am պաշտոնական կայքի  «ՏԻՄ-Համայնքի ավագանի- Ավագանու որոշումներ» և առցանց հեռարձակումներ բաժիններում:

 

Add comment


1