Main content

IMG 4472Հունիսի 13-ին Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը և Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը այցելեցին Սիսիանի մանկապատանեկան մարզադպրոց:

IMG 4467Հունան Պողոսյանը եկել էր շնորհավորելու և շնորհակալագրեր հանձնելու վոլեյբոլի  աղջիկների և տղաների հավաքականների սաներին՝ ՀՀ վոլեյբոլի 15 տարեկան պատանիների առաջնությունում պատվավոր հորիզոնականներ զբաղեցնելու կապակցությամբ:IMG 4457IMG 4440 Տղաների հավաքականը հռչակվել է առաջնության չեմպիոն, իսկ աղջիկները զբաղեցրել են 2-րդ տեղը:

Մարզպետի շնորհակալագրին արժանացան նաև մարզադպրոցի տնօրեն Ռաֆայել Այվազյանն ու մարզիչ Հայկ Հայրապետյանը:IMG 4437
Մարզպետը առաջիկայում ևս կայցելի մարզադպրոց՝ քննարկելու համահայկական խաղերին վոլեյբոլի թիմերի մասնակցությանը, շենքային պայմանների բարելավմանը, մարզագույքի ու մարզահագուստի նորացմանը վերաբերող մի շարք հարցեր:IMG 4476

Add comment


1