Main content

IMG 4077Սիսիանի համայնքի Որոտնավան բնակավայրում գտնվող VOROTNAVAN REST HOME հյուրատուն-հանգստյան գոտին հունիսի 12-ին պաշտոնապես բացեց իր հյուրընկալ դռները:

IMG 4103 Կարմիր ժապավենի կտրման պատիվը տրվեց Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանին: Հյուրատների կառուցումն ու զբոսաշրջիկների համար գրավիչ հանգստյան վայրերի ստեղծումն, ըստ համայնքի ղեկավարի, զբոսաշրջության զարգացման կարևորագույն նախապայմաններից են.IMG 4114 <Միայն պատմամշակութային հուշարձաններով չես կարող գրավել զբոսարջիկին, անհրաժեշտ են զարգացած ենթակառուցվածքներ, ազգային արժեքների գրագետ մատուցում, տեղացիների հետ շփման հնարավորություն, այսպիսի վայրերը կարող են ասվածի լավագույն օրինակը դառնալ>,-ասաց Արթուր Սարգսյանը:IMG 4112 VOROTNAVAN REST HOME հյուրատան սեփականատեր  Ալիկ Ավետիսյանի ջանքերով պարզ ու հասարակ տունն ու այգին դարձել են հարմարավետ ու գեղեցիկ մի վայր, ուր կարելի է կտրվել աշխարհից, ձուլվել բնությանն ու վայելել նրա <զրնգուն> լռությունը: IMG 4088
Հյուրատան հարևանությամբ գտնվող սարի գագաթին, Ալիկ Ավետիսյանի նախաձեռնությամբ, նաև խաչ է տեղադրվել՝ ի պաշտպանություն ողջ գյուղի: Խաչի օծման արարողակարգը կատարվեց բացման օրը՝ Տեր Ընծա քահանա Միրզոյանի ձեռամբ: IMG 4137Առաջին իսկ պահից հյուրերը զգացին հայկական օջախի հյուրասիրությունն ու ջերմությունը՝  առատ սեղանների շուրջ վայելելով Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնի ժողովրդական գործիքների անսամբլի անզուգական կատարումները:

Add comment


1