Main content

1Հունիսի 17-ին Մնացականյանների ընտանիքին հանձնվեց նոր բնակարանի սեփականության վկայականը: Տունը ձեռք է բերվել բարերարների նվիրատվության շնորհիվ, ընտանիքը տարիներ շարունակ բնակվում էր կենցաղային պայմաններից զուրկ տանը:

IMG 4626էդիսոն Մնացականյանի և Սիմիզար Առաքելյանի խնամքի տակ են վեց անչափահաս ծնողազուրկ թոռնիկները:
Սեփականության վկայականը հանձնեցին Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը,  Սիսիանի Հայաստանյայց ավետարանական եկեղեցու հովիվ և Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության Հայաստանի մասնաճյուղի Սիսիանի գրասենյակի պատասխանատու պատվելի Արման Մարտիրոսյանը, և Ֆրանսիայի <Հույս Հայաստանի համար> կազմակերպության ներկայացուցիչները:IMG 4648
Տան նախնական արժեքը եղել է 12000 ԱՄՆ դոլլար, սեփականատեր Թաթուլ Մկրտչյանը, որպես իր կողմից բարեգործություն, 2000-ը զիջել է, և տունը ձեռք է բերվել 10000 դոլլարով,  որից 3000-ը տրամադրվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից, 3000-ը՝ ֆրանսիայի <Հույս Հայաստանի համար> կազմակերպության կողմից: Մնացականյանների բազմաշունչ ընտանիքի համար տուն գնելու  ծրագիրը Սիսիանի համայնքապետարանի և Սիսիանի Հայաստանյայց ավետարանական եկեղեցու կողմից մշակվել է դեռևս մեկ տարի առաջ և ներկայացվել է տարբեր բարեգործական կազմակերպությունների ուշադրությանը, խնդիրն օրհասական է դարձել երեխաների մոր մահից հետո:IMG 4682
<Սիսիանի Հայաստանյայց ավետարանական եկեղեցին և ավետարանչական ընկերակցությունը մշտապես խնամք են տարել այս ընտանիքի երեխաների հանդեպ, նրանք ընդգրկված են եղել մեր ծրագրերի մեջ: Երեխաների մոր մահից հետո առավել հաճախակի դարձան մեր այցելությունները, և տեսնելով, թե ինչ պայմաններում են ապրում, Սիսիանի համայնքի ղեկավարի հետ միասին որոշեցինք օգնել այս ընտանիքին, տուն գնել: Շատ կազմակերպությունների և մարդկանց դիմեցինք և փորձեցինք արագ լուծել այս խնդիրը: Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցություն Հայաստանի մասնաճյուղի տնօրեն Հարութ Ներսիսյանը և հովանավորության բաժնի կազմակերպիչ Քրիստինե Սիմոնյանը նախաձեռնեցին հոգալ պահանջվող գումարի գոնե մի մասը: Այնպես եղավ, որ սույն թվականի փետրվարին Սիսիան ժամանեցին Ֆրանսիայի <Հույս Հայաստանի համար> կազմակերպության նախագահը, փոխտնօրենը և  հաշվապահը: Այցելելով ընտանիքին՝ միանգամից օգնելու պատրաստակամություն հայտնեցին: Ընդամենը մեկ ամիս հետո ամբողջ գումարը հավաքվեց և համայնքապետարանի հետ համատեղ այս տունը ձեռք բերվեց: Տան նախնական արժեքը 12 հազ ԱՄՆ դոլլար էր, բայց երբ վաճառողն իմացավ, թե ում համար պիտի գնենք, նա իր կողմից նվեր արեց և վաճառեց 10000 դոլլարով, նույնիսկ գույք և որոշակի տեխնիկա թողեց այս ընտանիքին: 3000 դոլլարը տրամադրվել է Ամերիկայի հայ ավետարանչական ընկերակցության կողմից, 3000-ը՝ ֆրանսիայի Հույս Հայաստանի համար կազմակերպության կողմից>,-մեզ հետ զրույցում ասաց Արման Մարտիրոսյանը:IMG 4680
Մնացած 4000 դոլլարից 2000-ը տրամադրվել է <Միասին ենք> նախաձեռնության կողմից՝ հիմնադիր Լիլիթ Հակոբյանի գլխավորությամբ, իսկ մյուս 2000-ը ուղարկել են ռուսաստանաբնակ բարերարներ Ֆելիքս և Զավեն Հովհաննիսյանները:
Ֆրանսիայի <Հույս Հայաստանի համար>  կազմակերպության ներկայացուցիչ Ստեֆանի Կանիսսյանը ուրախ է, որ փոքրիկները  երջանիկ են, նրանք վերջապես տուն ունեն. <Շատ ուրախ եմ, որ նրանք տուն ունեցան, չորս սենյակ է, մեծ ու ընդարձակ, անգամ մեծ բակ ու այգի ունեն, թող բարով վայելեն>,-ասաց Ստեֆանի Կանիսսյանը:IMG 4633
Տիկին Սիմիզարի խոսքով իրենց օգնելու նպատակով նաև հաշվի համար է բացված եղել, նախաձեռնողների տնօրինությամբ հավաքված գումարը ծախսվել է առաջին անհրաժեշտության իրերի, գույքի ու կենցաղային պարագաների գնման նպատակով: Սեփականության վկայականի հանձնումը համայնքապետարանի աշխատակիցների ջանքերով վերածվեց տոնախմբության: Հետևելով երեխաների անսահման ուրախությանը՝ տիկին Սիմիզարը հուզմունքով շնորհակալություն հայտնեց իրենց օգնության ձեռք մեկնած բարերարներին և բոլոր նրանց, ովքեր այս ընթացքում մշտապես գտնվել են ընտանիքի կողքին:

Add comment


1