Main content

IMG 4928

Հունիսի 21-ին՝ բուժաշխատողի մասնագիտական օրվա կապակցությամբ Սիսիանի բժշկական կենտրոնի և Զանգեզուրի կայազորային հոսպիտալի մի խումբ բժիշկներ, բուժքույրեր, վաստակած հանգստի անցած բուժաշխատողներ  պարգևատրվեցին Սիսիանի համայնքի ղեկավարի պատվոգրերով ու շնորհակալագրերով:

IMG 4871Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը օրվա առթիվ այցելեց Սիսիանի բժշկական կենտրոն, հանդիպեց բուժանձնակազմի հետ, հանձնեց պատվոգրերն ու շնորհավորեց բոլորին՝ անձնվիրաբար աշխատելու, իրենց առաքելությանն ու կոչմանը հավատարիմ մնալու համար: IMG 4897IMG 4901IMG 4903IMG 4914IMG 4927IMG 4929
Թեպետ ռազմական բժիշկների մասնագիտական տոնը նշվում է նոյեմբերին, այնուամենայնիվ համայնքի ղեկավարի որոշմամբ նրանք ևս գնահատանքի արժանացան: Արթուր Սարգսյանը այցելեց հոսպիտալ, այստեղ ևս  հանդիպեց բուժաձնակազմի հետ, հանձնեց պատվոգրերն ու շնորհակալագրերը և երախտիքի խոսքեր հղեց նրանց՝ մշտարթուն և արժանավայել ծառայության համար: IMG 4937IMG 4948IMG 4958IMG 4964
Վաստակած հանգստի անցած վետերան բուժաշխատողները  հրավիրվեցին համայնքապետարան, Արթուր Սարգսյանը՝ ի մեծարանք նրանց երկարամյա աշխատանքի,  պատվոգրեր հանձնեց՝ բժշկության ոլորտում ունեցած մեծ ավանդի ու ներդրման համար:IMG 4994IMG 5005IMG 5006
Օրվա մասին պատմող բոլոր լուսանկարները՝ sisian-info ֆեյսբուքյան էջում

Add comment


1