Main content

 

IMG 5258Հունիսի 24-ին, «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագրի շրջանակներում, Սիսիանի «Բասեն» հյուրանոցում անցկացվեց «Սիսիանի համայնքում ուժեղ երկրաշարժի և վերջինիս հետևանքով Սպանդարյանի ջրամբարի պատվարի փլուզման դեպքերում բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացումը» թեմայով շտաբային ուսումնավարժություն:

IMG 5261Մասնակցում էին Սիսիանի համայնքապետարանի ղեկավար կազմը, աշխատակազմի ներկայացուցիչներ,  ԱԻՆ փրկարար ծառայության բնակչության պաշտպանության և աղետների հետևանքների վերացման կազմակերպման և Սյունիքի մարզային փրկարարական վարչությունների աշխատակիցներ, ԱՌՆԱՊ հիմնադրամի ALTER ծրագրի աշխատակազմը,  ALTER ծրագրի համակարգող խումբը, այդ թվում արտասահմանյան գործընկերներ՝ Հունաստանից, Կիպրոսից և Բուլղարիայից, Հայաստանի ամերիկյան համալսարանի ALTER ծրագրի աշխատակազմը, Որոտան ՀԷԿ-ի ջրամբարները շահագործող «Քոնթուր Գլոբալ» ընկերության ներկայացուցիչներ, համայնքային կենսաապահովման կառույցներից ներկայացուցիչներ և այլք:IMG 5233IMG 5234IMG 5241

Հայաստանում Եվրամիության «Աղետների ռիսկի նվազեցման դաշինք» (ALTER) ծրագիրը, որը գործարկվել է ս/թ փետրվարի 1-ից, իրականացվում է «Աղետների ռիսկի նվազեցման ազգային պլատֆորմ» /ԱՌՆԱՊ/ հիմնադրամի, Հայաստանի ամերիկյան համալսարանի, Կիպրոսի եվրոպական համալսարանի, Բուլղարիայի գիտությունների ակադեմիայի Ազգային անվտանգության և պաշտպանության հետազոտական կենտրոնի և Աթենքի ազգային աստղադիտարանի համագործակցությամբ:IMG 5243IMG 5248

Ծրագրում ռիսկային մարտահրավերներից, որպես հիմնական վտանգ, դիտարկվում է ջրհեղեղը, որը կարող է առաջանալ երկրաշարժի հետևանքով ջրամբարների պատվարների վթարից և առաջացնել ջրի մեծ արտահոսք դեպի բնակավայրեր և հատկապես այդ տարածքում գտնվող պոչամբարներ: Ծրագիրը նպատակ ունի մեղմելու մարդկանց և շրջակա միջավայրին սպառնացող այդ ռիսկերը: Մարդկանց սպառնացող ուղղակի ռիսկից բացի առկա է նաև աղտոտման ռիսկը, որը ջրհեղեղի պարագայում առաջանում է հանքարդյունաբերական օբյեկտներ ունեցող տարածքներում /պոչամբարներ և այլն/:
Ծրագիրն իրականացվում է Սյունիքի և Լոռու մարզերում:
Սիսիանի համայնքում, որպես թիրախային բնակավայրեր, ընտրվել են Ույծը, Շաղատը, Որոտնավանը և Բալաքը:IMG 5249
Շտաբային ուսումնավարժության ընթացքում ներկայացվեցին և քննարկվեցին օրակարգային մի շարք հարցեր: Փորձարկվեց Սիսիանի համայնքի աղետների ռիսկի կառավարման պլանը / ԱՌԿ/, քննարվեցին ՏԻՄ գործառույթները: Բանախոսները ներկայացրեցին  ALTER ծրագրի իրականացման գործընթացները՝ ըստ Սիսիանի համայնքի ԱՌԿ պլանի: Ուսումնավարժության նպատակն էր ձևավորել թիրախ բնակավայրերի համար ամբողջական սցենար՝ բոլոր դերակատարներին և պատասխանատուներին վերապահված լիազորություններով և պարտականություններով, արտակարգ իրավիճակների ժամանակ արձագանքման պլանով, որը ներառում է բնակչության ազդարարման, իրազեկման, տարհանման, տեղեկատվության փոխանակման և բնակչության պաշտպանությանն ուղղված այլ հրատապ միջոցառումներ: Մասնակիցները քննարկեցին պատրաստվածության և արձագանքման առկա գործող մեխանիզմները, ԱՌԿ ոլորտում Քոնթուր Գլոբալ ընկերության հետ գործընկերության քաղաքականությունը և այլ հարցեր: Ներկայացվեց նաև ԵՄ լավագույն փորձը: IMG 5255IMG 5265

Ծրագրի վերջնական արդյունքում  ակնկալվում է, որ <Աղետների ռիսկի նվազեցման դաշինք> (ALTER) ծրագրով կտեղայնացվի այլ երկրների լավագույն փորձը՝ ի շահ համայնքի դիմակայունության բարձրացման: Շահառու համայնքներում կներդրվեն ազդարարման համակարգեր և կմշակվեն տարհանման պլաններ, ծրագրի աջակցությամբ և ՏԻՄ նախաձեռնությամբ կիրականցվեն համայնքների բնակչության ուսուցում, կկազմակերպվեն վարժանքներ, համայնքը կկարողանա ճիշտ արձագանքել վտանգին: Կամբողջացվի ազդանշան-ճիշտ արձագանքում- տարհանում- կորուստենրի կրճատում շղթան, որին ինտեգրված է լինելու նաև մասնավոր ընկերությունների արտակարգ իրավիճակներին արձագանքելու պլանը:IMG 5268IMG 5280IMG 5292IMG 5295IMG 5260

Add comment


1