Main content

1Հուլիսի 2-ին եզրափակվեցին Սիսիանի համայնքի ՆՈՒՀ-երի ավագ խմբերի ավարտական հանդեսները: Համո Սահյանի անվան Սիսիանի քաղաքային մշակույթի կենտրոնում չորս օր շարունակ մանկական տոն էր:

2 ՆՈՒՀ-երը ներկայացան ինքնատիպ ու հագեցած սցենարներով, գույնզգույն դեկորացիաներով, տոնական հանդերձանքով: Բնակավայրերում գործող խմբերում ևս ավագ խմբի փոքրիկների մասնակցությամբ տոնական միջոցառումներ են կազմակերպվել: Սիսիանի համայնքում նախակրթարաններին հրաժեշտ տվեցին 230-ից ավելի փոքրիկներ: Մանկապարտեզում նրանք թողնում են մանկության վառ ու լուսավոր օրերը, ամենաջերմ ու անհոգ տարիները: 4Այստեղ նրանք մշտապես շրջապատված են եղել դաստիարակների ու դայակների հոգատարությամբ և ուշադրությամբ, բոլոր պայմանները ստեղծված են եղել նրանց հոգեկան, ֆիզիկական ու մտավոր առողջ զարգացման համար: Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանի ուշադրության, համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, երիտասարդության, առողջապահության և սոցիալական հարցերի բաժնի հետևողական աշխատանքի և մանկավարժական փորձառու անձնակազմի շնորհիվ համայնքի ՆՈՒՀ-երում երեխաների առօրյան կազմակերպվում է պատշաճ կերպով՝ նախադպրոցական կրթական ծրագրին համապատասխան, ապահով ու հագեցած: 3Ավարտական միջոցառումները հայելու նման արտացոլեցին մանկավարժների աշխատանքն ու փոքրիկների ստացած գիտելիքները: Տառերից ու թվերից զատ, երեխաները սովորել են սիրել, հարգել, գնահատել, մեծարել: Փոքրիկները բանաստեղծությունների միջոցով արտահայտեցին իրենց հայրենասիրությունը, սերը ծնողների հանդեպ, փառաբանեցին ազգապահպան հայոց լեզուն, խոստացան լավ սովորել, դառնալ հայրենիքին պիտանի քաղաքացիներ, հայրենի սահմանները անառիկ պահող զինվորներ, ազգային ավանդույթները պահպանող մայրեր; 7Միջոցառումները հագեցած էին բազմաժանր ու բազմալեզու երգերով, գեղեցիկ պարային բեմադրություններվ, ներկայացումներով:89

Add comment


1