Main content

3Սիսիան քաղաքի Ազոյան 2 շենքի բակը բարեկարգվել և դարձել է բնակիչների համար սիրելի ու հաճելի վայր:

Աշխատանքներն իրականացվել են Սիսիանի համայնքապետարանի և Սիսիանի զբաղվածության տարածքային կենտրոնի համաֆինանասավորմամբ՝ <Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում> ծրագրի շրջանակներում: Բակը կանաչապատվել է, վերանորոգվել են եզրաքարերը, մեքենաների համար առանձնացվել է կայանատեղի: Աշխատանքներին աջակցել են նաև շենքի բնակիչները, մեծից փոքր ամեն օր ջրում են բակի նոր ծառերն ու ծաղիկները:4 Հուլիսի 3-ին շենքի բակում, փոքրիկների մասնակցությամբ, կազմակերպվել էր միջոցառում, որի հատուկ հյուրերը Սիսիանի համայնքապետարանի և զբաղվածության տարածքային կենտրոնի աշխատակիցներն էին: Երեխաները շենքի բնակիչների անունից շնորհակալություն հայտնեցին սիրելի բակը կառուցապատելու և գեղեցկացնելու համար, խոստացան կառուցածը պահել, հորդորեցին իրենց հասակակիցներին և մեծերին խնամքով վերաբերվել բակի կանաչապատ տարածքաներին, չաղտոտել ու չքանդել: Ասմունքեցին, երգեցին, պարեցին: 5Բնակիչների կողմից, միջոցառման ավարտին, պատվոգրերով պարգևատրվեցին Սիսիանի համայնքապետարանը, զբաղվածության տարածքային կենտրոնը և շենքի բնակիչ, բարեկարգման աշխատանքների ընթացքի կազմակերպիչ Գևորգ Բագյանը: Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը իր ելույթում նշեց, որ բակի բարեկարգումը բնակիչ-ՏԻմ համագործակցության հիանալի օրինակ է, նա նաև շնորհակալություն հայտնեց ծրագրի աջակիցներին, Սիսիանի ԶՏԿ աշխատակիցներին, բնակիչներին, ինչպես նաև փոքրիկներին՝ կատարված աշխատանքը գնահատելու և պահելու պատրաստակամություն հայտնելու համար: 2Ազոյան 2 շենքի բակում ընթացող բարեկարգման աշխատանքները ոգևորել էին նաև հարևան շենքի բնակիչներին, ովքեր իրենց նախաձեռնությամբ ներկել էին բակի տաղավարն ու նստարանները՝ այն դարձնելով գունեղ և հարևան բակին ոչնչով չզիջող: 1Համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը հույս հայտնեց, որ ոչ միայն հարևան բակում, այլ մյուս բակերում ևս բնակիչները նման նախաձեռնություն կցուցաբերեն:
<Վարձատրվող հասարակական աշխատանքների կազմակերպման միջոցով գործազուրկների ժամանակավոր զբաղվածության ապահովում> ծրագրով իրականացվել են նաև.
1. Սիսիան քաղաքի Սիսական փողոցի և Ն. Ադոնցի անվան Սիսիանի պատմության թանգարանի հարակից կանաչապատ տարածքների խոտի հնձման աշխատանքներ: Սպանդարյան փողոցի և Շահումյան-Թումանյան խաչմերուկի հարակից տարածքների կանաչապատում և վարդի թփերի տնկում:
2. ֆիզկուլտուրնիկների 2 և 4 բազմաբնակարան շենքերի հարակից տարածքների կանաչապատում, բակերում՝ եզրաքարերի վերականգնում ու ծաղկապատում:
3. Անգեղակոթ բնակավայրի խաղադաշտի բարեկարգում և կանաչապատում:

Add comment


1