Main content

1 8Սիսիանի քույր քաղաք Մոնտելիմարի քաղաքապետ Ֆրանկ Ռենյեի հրավերով Սիսիանի համայնքի ղեկավար Արթուր Սարգսյանը տիկնոջ՝ Շուշան Հովհաննիսյանի հետ այցելել է Մոնտելիմար:

Հուլիսի 6-ին Մոնտելիմարի քաղաքպետարանում կայացել է Սիսիանի համայնքի ղեկավարի և Մոնտելիմարի քաղաքապետի պաշտոնական հանդիպումը, քննարկվել են  քույր քաղաքների հետագա համագործակցության և հարաբերությունների ամրապնդման վերաբերյալ  մի շարք հարցեր: Հանդիպմանը ներկա են եղել նաև Մոնտելիմարի քույր քաղաքների՝ Ռասին, Ռիվոլի, Ռավենսբուրգ և այլն, ներկայացուցիչներ, որոնց հետ ևս հետագա համագործակցության պայմանավորվածություններ են ձեռք բերվել: 1 1
Հուլիսի 7-ին Արթուր Սարգսյանը մասնակցել է <Banquet Républicain> հայտնի տոնակատարությանը, որին պաշտոնապես հրավիրված են եղել նաև Մոնտելիմարի մյուս քույր քաղաքների ներկայացուցիչները: Համաքաղաքային տոնական ճաշկերույթն այս տարի ունեցել է ավելի քան 5500 մասնակից, ովքեր, հատուկ այս միջոցառման համար, Մոնտելիմար են այցելել Ֆրանսիայի և աշխարհի տարբեր քաղաքներից: 1 21 41 5
Հիշեցնենք, որ քույր քաղաքի հետ հարաբերությունները վերականգվեցին 2018 թվականին, երբ Արթուր Սարգսյանի հրավերով Սիսիան ժամանեց Մոնտելիմարի պատվիրակությունը: Չորս օրերի ընթացքում նրանք ծանոթացան Սիսիանի պատմամշակութային արժեքներին, մասնակցեցին երիտասարդության օրվան նվիրված միջոցառումներին, այցելեցին համայնքային ենթակայության կրթօջախներ: 
Այսպիսով, փոխադարձ այցերի շնորհիվ, վերականգնվել են  Սիսիան-Մոնտելիմար բարեկամական հարաբերությունները և բացվել են համագործակցության նոր հեռանկարներ:

Add comment


1