Main content

vaxatinՀուլիսի 7-ին, ժամը 15:46-ին Սյունիքի ՄՃԿԿ ահազանգ է ստացվել, որ Սիսիանի համայնքի Վաղատին գյուղի խաչմերուկի տարածքում հրդեհ է բռնկվել, այրվում է չոր խոտեր:

 Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ ՍԻսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:28- ին, մարվել` 16:40–ին: Այրվել է՝ մոտ 2000 մ2 չոր խոտ:
shaqiՀրդեհի դեպք է գրանցվել նաև հուլիսի 8-ին, ահազանգ է ստացվել, որ Շաքիի խճուղում գտնվող <<Սիսիան-Շիք>> քարի արտադրամասի ենթակայանի կարճ միացումից հրդեհ է բռնկվել հարակից խոտածածկ տարածքում:Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Սիսիանի հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 12:26-ին, մարվել՝ 12:33–ին: Այրվել է մոտ 600 քմ խոտածածկույթ և ծխացել ենթակայանի էլեկտրական վահանակի մի հատվածը` մոտ 5 քմ:shaqi 1

ԱՂԲՅՈՒՐԸ՝ Սյունիքի մարզային փրկարարական վարչություն ֆեյսբուքյան էջ

 

Add comment


1