Main content

IMG 6626Ամառային զորակոչի մեկնարկը Սիսիանում տրվեց հուլիսի 9-ին:

Նորակոչիկները ճանապարհվեցին ավանդույթ դարձած արարողակարգով: Նրանք պատշաճ կերպով բուժզննում անցան, ապա հնարավորություն ունեցան  հրաժեշտ տալու ծնողներին ու հարազատներին: Ապագա զինվորները հավաքակայան մտան այն գիտակցումով, որ դարպասներից այն կողմ են թողնում քաղաքացիական օրերն ու հենց այդ վայրկյանից սկսվում է զինվորական կյանքը՝ սահմանված կանոններով ու պահանջներով:IMG 6610 Նորակոչիկներին բարեմաղթանքներ հղելու և նրանց բարի ծառայություն մաղթելու էին եկել Սիսիանի համայնքապետարանի ղեկավար կազմը, Սյունիքի զինվորական կոմիսար Արարատ Մանուչարյանը, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Պարգև քահանա Զեյնալյանը,  վետերան զինվորականներ և այլք: Արարատ Մանուչարյանը արժանապատվորեն ծառայելու կոչով դիմեց նորակոչիկներին՝ մաղթելով լինել Սյունյաց լեռների նման տոկուն: IMG 6647
Նորակոչիկներին օրհնանքներ հղեց Տեր Պարգև քահանա Զեյնալյանը՝ մաղթելով լինել իմաստուն, պատվով ծառայել հանուն  հայրենիքի, հանուն հարազատների, տուն վերադառնալ հոգեպես ու ֆիզիկապես զորացած:IMG 6622
Սիսիանի համայնքի ղեկավարի տեղակալ Վարդան Իվանյանը նորակոչիկներին փոխանցեց համայնքի ղեկավարի բարեմաղթանքները, ցանկացած խնդրի դեպքում նրանց կողքին լինելու պատրաստակամությունը: IMG 6605Վետերան զինվորականների անունից շնորհավորական ելույթով հանդես եկավ Սիսիանի վետերանների խորհրդի նախագահ Վարդան Հակոբյանը՝ տղաներին հորդորելով զենքի հետ զգույշ վարվել, լինել զգոն ու ենթարկվել զինվորական կարգուկանոնին:IMG 6634
Ելույթներից հետո նորակոչիկները ծաղիկներ խոնարհեցին Վուրգ Ոսկանյանի արձանին՝ ի հարգանք հաղթանակած բանակի փառահեղ անցյալը կերտած քաջերի հիշատակի: IMG 6675IMG 6648IMG 6687Ստանալով հարազատների օրհնանքն ու  պատգամները, զինվորական նվագախմբի երաժշտության ներքո, նորակոչիկները մեկնեցին ծառայության, մեկնեցին ուրախ տրամադրությամբ ու տղամարդուն վայել վստահությամբ:



Add comment


1